Գյուղ | |||
---|---|---|---|
Ձորագյուղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Մարտունու շրջան | ||
Առաջին հիշատակում | 980 | ||
ԲԾՄ | 2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲4737 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1412 | ||
|
Ձորագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, ձգվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։ Մինչև 1950-60-ական թվականները գյուղը հիմնականում տարածվում էր Շողվագ և Շոռ /աղի/ գետերի ափերին։ Այժմ գյուղը դուրս է եկել ձորից ու տարածվել շրջակա հարթավայրերում։
Ձորագյուղը՝ Շողագան /Շողվագ/, ապա Վալի Աղալուն /Վայլաղալու/ ունի տնտեսական, քաղաքական ու մշակութային հարուստ պատմություն։ Շողագայի մասին առաջին անգամ մատենագրություններում հանդիպում ենք 980-ական թվականներին Հովհաննես 6-րդ կաթողիկոս Դրասխանակերտցու պատմությունում։ Շողագան կամ Շողվագը /հայերեն մեկնաբանությամբ,,Շողեր հագած,,/ պարսիկներից գնում է Սյունյաց Մարիամ իշխանուհին և որպես սեփական կալվածք նվիրում է իր իսկ հովանավորչությամբ կառուցված եկեղեցուն։ Այդ եկեղեցու բակում էլ իր պատգամով մահից հետո ամփոփվում է իշխանուհու մարմինը։ Գյուղում գործում է Մասրուց Անապատ եկեղեցին, որը ավելի հին պատմություն ունի։ Այն բարեբախտաբար քիչ է վնասվել և այժմ ամբողջովին վերականգնվել է ու ծառայում է հավատացյալ բնակչությանը։ Շողագայի պատմությունը ձգվում է մինչև 1826 թ., երբ պարսիկները գյուղը վերաբնակեցնում են մուսուլմաններով և այն անվանափոխում,,Վալի-Աղալու,, /Վայլաղալու/։ Իսկ երբ 1831 թ. գյուղը վերաբնակեցվում է Ալաշկերտի Չլկանի գյուղից գաղթած այսօրվա ձորագյուղցիների նախնիներով, մուսուլմանները հեռանում են, բայց գյուղի անունը պահպանվում է մինչև 1921 թ.։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձորագյուղի մշտական բնակչությունը կազմել է 4737, առկա բնակչությունը՝ 3377 մարդ[2]։ Ձորագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
|