Ղուլամ Ղաֆուր (ուզբ.՝ Ғафур Ғулом, Gʻafur Gʻulom, իսկական անուն, ազգանունը՝ Ղաֆուր Ղուլամովիչ Ղուլամով (ապրիլի 27 (մայիսի 10), 1903, Տաշքենդ, Սիրդարիայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10, 1966(1966-07-10)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], Տաշքենդ)), ուզբեկ խորհրդային գրող, Ուզբեկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1963)։ Համարվում է ուզբեկական նոր տաղաչափության հիմնադիրներից։
«Կուկան-բարակ» (1930) պոեմում «Դինամո» (1931), «Հումորիստական պատմվածքներ» (1931) ժողովածուներում քննադատել է անցյալի ենթադրյալ արատավոր կողմերը։ Գրել է հակաֆաշիստական բանաստեղծություններ («Ես հրեա եմ», «Դու որբ չես» և այլն), որոնք ամփոփվել են «Արևելքից եմ գալիս» (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) ժողովածուում։ Գովերգել է խորհրդային հասարակարգը («Ամեն ինչ քոնն է», 1947, «Հայրենի երկրի երջանկությունը», 1951, «Տոն Ցանգի-Երեում», 1957, «Լենինը և Արևելքը», 1961 և այլն)։ Ուզբեկերեն է թարգմանել համաշխարհային դասականների ստեղծագործություններից։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Гафур Гулям (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 50)։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|