Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարտիրոս Գավուկչյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1908[1][2] |
Ծննդավայր | Նիգդե[1][2] |
Մահացել է | օգոստոսի 7, 1988 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1934)[1] |
Պարգևներ | |
Մարտիրոս Գավուկչյան Վիքիդարանում |
Մարտիրոս Սարգսի Գավուկչյան (օգոստոսի 8, 1908[1][2], Նիգդե[1][2] - օգոստոսի 7, 1988, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), հայ ճարտարապետ, զբաղվել է նաև պատմությամբ, ճարտարապետությամբ և լեզվաբանությամբ։ Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչմանը (1972):
Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 8-ին Թուրքիայի Նիգդե քաղաքում, որտեղից և շուտով ընտանիքը տեղափոխվել է Մոսուլ։ 1934-ին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ 1935-1947 թվականներին եղել է Մուսոլ քաղաքի գլխավոր ճարտարապետը։ 1947—1979 թվականներին աշխատել է Հայաստանում որպես ճարտարապետ, այնտեղ մասնակցություն է ունեցել մի շարք ճարտարապետական կառույցների և հուշարձանների կառուցման և վերականգման աշխատանքներին։
Շնորհիվ իր հետաքրքրությանը դեպի հին քաղաքների ավերակների պեղումը, հետաքրքրվել է պատմությամբ, հատկապես Հին Արևելքի պատմությամբ՝ Շումեր, Աքքադ, Ասորեստան և Ուրարտու։ Զբաղվել է հայ ժողովրդի ծագման խնդրով։ Մասնակցել է գտնված սեպագիր արձանագրությունների թարգմանությամբ, հատկապես Նուզիում (Միտաննի պետության քաղաքներից մեկը մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։
Տիրապետել է հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, իմացել և աշխատանքի մեջ օգտագործել է այլ եվրոպական և սլավոնական լեզուներ։ Սովորել է նաև վեց «մահացած» լեզուներ, որոնցից են աքքադերենը, շումերերենը և խուռիերենը, հետաքրքրվել է տարբեր գիտություններով՝ հնագիտություն, դիցաբանություն, բառագիտություն և այլն։
Ապրելով և ստեղծագործելով Խորհրդային Հայաստանում, կապեր է հաստատել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հետ, իսկ 1970 թվականին հանդես է ունեցել «Արմեն և Հայ անունների ծագումը» հոդվածով, պաշտպանելով Ուրարտու հայկական կոնցեպցիաներից մեկը, որը տպագրված էր «Коммунист» ամսագրում։ Մարտիրոս Գավուկչյանը լավ չէր վերաբերվում ԽՍՀՄ-ին և իր հրապարակումները նա կատարել է ուրիշ երկրներում՝ իր հաշվին։ 1973 թվականին Բեյրութում հայերեն լեզվով հրապարակել է իր հիմնական ուսումնասիրություն «Արմեն և Հայ անունների ծագումը և Ուրարտու»-ն, որն ավելի լիարժեք է բացահայտում հայկական Ուրարտուի տեսությունը։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Կանադայում և ԱՄՆ-ում Գավուկչյանը հայերեն լեզվով հրատարակել է ևս երկու խոշոր աշխատանքներ, ինչպես նաև վերահրատարակել է անգլերեն լեզվով, որտեղ ուսումնասիրողը փաստեր է բերել հայ և շումեր ազգերի կապերի վերաբերյալ։
Մարտիրոս Գավուկչյանը իր կյանքի վերջին տարիներին ուսումնասիրել է շումերական մշակույթը, որպեսզի ապացուցի, որ հայ ժողովուրդը հնագույնն է աշխարհում։
Ի տարբերություն ճարտարապետական աշխատանքներին, Մարտիրոս Գավուկչյանի պատմական նշանակություն ունեցող աշխատությունները չեն ստացել գիտական ճանաչում, նրան չի հաջողվել հրապարակել իր աշխատությունները ո՛չ ԽՍՀՄ-ի, ո՛չ ել Արևելքի երկրների հրատարակություններում։ Սակայն վերջերս Հայաստանում կտրուկ հետաքրքրություն է առաջացել դեպի ուսումնասիրողի այն աշխատությունները, որոնք ապացուցում են, որ բնիկ հայերը հին ժամանակներից բնակվել են Հայաստանում[փա՞ստ]։
Ուրիշ այդ կոնցեպցիայի հայ հետևողներ, ինչպիսիք են Լևոն Շահինյանը, Ռաֆայել Իշխանյանը, Անժելա Տերյանը, Կարապետ Սուքիասյանը, Ալեքսանդր Վարպետյանը և Լիլի Ստեփանյանը, օգտագործում են Գավուկչյանի աշխատությունները իրենց աշխատանքներում[փա՞ստ]։
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտիրոս Գավուկչյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 697)։ ![]() |