Մոհամեդ Ֆադհել Բեն Աշուր արաբ․՝ محمد الفاضل بن عاشور | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1909 թվական[1] |
Ծննդավայր | Լա- Մարսա, Թունիս, Թունիս |
Մահացել է | ապրիլի 20, 1970 թվական[1][2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Թունիս, Թունիս |
Գերեզման | Jellaz cemetery |
Քաղաքացիություն | Թունիս |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ez-Zitouna University? |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, |
Ծնողներ | հայրը` Muhammad Al-Tahir Ibn 'Ashur |
Զբաղեցրած պաշտոններ | Mufti of the Republic of Tunisia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Երեխաներ | Yadh Ben Achour, Rafaa Ben Achour և Sana Ben Ashour |
Mohamed Fadhel Ben Achour Վիքիպահեստում |
Շեյխ Մոհամեդ Ֆադհել Բեն Աշուր (արաբ. محمد الفاضل بن عاشور. հոկտեմբերի 16, 1909 թվական,Լա-Մարսա, Ֆրանսիական Թունիս - ապրիլի 20,1970 թվական), թունիսցի աստվածաբան, գրող, կրոնական գործիչ, մանկավարժ, Թունիսի մեծն մուֆթի (1962 թվական - ապրիլի 20, 1970 թվական)։
Ծնվել է գիտնականների և բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքում։ Երեք տարեկանից սովորել է Ղուրան և արաբերենի քերականություն, ինը տարեկանից՝ ֆրանսերեն։ 1928 թվականին ավարտել է ուսումը միջնակարգ դպրոցում։ 1931 թվականին ընդունվել է Ալժիրի համալսարան, որտեղ ստացել է մանկավարժի մասնագիտություն։
Հետագայում նա դարձավ մեդրեսե, այնուհետև Իսլամական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ապա Կահիրեի արաբերեն լեզվի ասոցիացիայի անդամ։
1953 թվականին դարձել է Մալիքիական մազհաբի մուֆթին, 1956 թվականին դարձել է քադի։ Նշանակվել է երկրի վճռաբեկ դատարանի պալատի առաջին նախագահ։
1961 թվականից իսլամական աշխարհի հոգևոր կենտրոններից մեկի՝ Ալ- Զայթուն համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկանն էր։
1962 թվականին դարձել է Թունիսի Հանրապետության գլխավոր մուֆթի։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել էր մինչև իր մահը, 1970 թվականը։