Բնակավայր | ||
---|---|---|
Մրգանուշ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Ղեկավար | Մանուկյան Արկադի | |
Հիմնադրված է | 1873 թ. | |
Մակերես | 2,63 կմ² | |
ԲԾՄ | 905 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1101[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մրգանուշ (նախկին անվանումը՝ Զոհրաբլու), Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 12 կմ հյուսիս- արևելք։ Մրգանուշ է վերանվանվել 1945 թ. օգոստոսի 20-ին[2]։
Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից՝ Խոյ և Սալմաստ գավառներից։ Նախկինում ունեցել է Զոհրաբլու, Զոհրաբլը, Զոհրաբլի, Զորբալու անվանումները։ Մրգանուշ վերանվանվել է 1945 թվականին։
Գյուղը տեղակայված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից ունի 905 մ բարձրություն։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -15-ից -20 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատային են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր- ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքը ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մրգանուշի մշտական բնակչությունը կազմել է 1101, առկա բնակչությունը՝ 1016 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 164 | 281 | 405 | 470 | 689 | 1521 | 878 | 1059[4] | 1100 | 1101[1] |
Գյուղն ունի առկա 300 տնտեսություն, գրադարան, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 117 հա, որից վարելահող՝ 42 հա, պտուղ՝ 46 հա, խաղող՝29 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։
Գյուղում է գտնվում «Մրգանուշ» գինու-կոնյակի գործարանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրգանուշ» հոդվածին։ |
|