Յոհան Կոպլենիգ Johann Koplenig | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Ավստրիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և cobbler |
Ծննդյան օր | մայիսի 15, 1891 |
Ծննդավայր | Gitschtal, Hermagor District, Կարինտիա, Ավստրիա |
Վախճանի օր | դեկտեմբերի 13, 1968 |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա |
Թաղված | Զիմերինգի դիակիզարան |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ամուսին | Հիլդե Կոպլենիգ |
Զավակներ | Elisabeth Markstein? |
Պարգևներ | |
Յոհան Կոպլենիգ (գերմ.՝ Johann Koplenig, մայիսի 15, 1891[3][4], Gitschtal, Hermagor District, Կարինտիա, Ավստրիա - դեկտեմբերի 13, 1968[1] կամ դեկտեմբերի 31, 1968[2], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի քաղաքական գործիչ։
Պատանի հասակից հարել է բանվորական շարժմանը։ 1910 թվականին միացել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ 1922 թվականին ընտրվել է Ավստրիայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) կենտրոնական կոմիտեի անդամ, 1924 թվականին՝ ԱԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1928 թվականին՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեի (ԿԻԳԿ), 1935-1943 թթ.՝ ԿԻԳԿ նախագահության անդամ։ 1934 թ. ԱԿԿ ԿԿ-ի որոշմամբ տարագրվել է և շարունակել ղեկավարել ավստրիական կոմունիստների պայքարն ընդդեմ ֆաշիստական վարչակարգի։
1945-1965 թթ. եղել է ԱԿԿ նախագահ, 1965 թվականին ընտրվել պատվավոր նախագահ։ 1945 թվականին եղել է Ավստրիայի ժամանակավոր կառավարության փոխկանցլեր, 1945-1959 թթ.՝ պառլամենտի դեպուտատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 598)։ |