Յոնաս Բիլյունաս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1879[1] |
Ծննդավայր | Niūronys, Vilkomir County, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 1907[1] (28 տարեկան) |
Վախճանի վայր | Զակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] |
Գերեզման | Liudiškiai hillfort |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և լրագրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Ամուսին | Julija Biliūnienė? |
![]() |
Յոնաս Բիլյունաս (լիտ.՝ Jonas Biliūnas, ապրիլի 11, 1879[1], Niūronys, Vilkomir County, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1907[1], Զակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]), լիտվացի գրող, քննադատ, բանաստեղծ, հրապարակախոս, լիտվական քնարական արձակի հիմնադիրը։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1891-1899 թվականներին Լիբավայի գիմնազիայում (այժմ՝ Լիեպայա)։ 1893 թվականին ծնողները մահացել են, ապրուստ վաստակել է մասնավոր պարապմունքների միջոցով։ 1900 թվականին ընդունվել է Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Հաջորդ տարի հեռացվել է ինստիտուտից ուսանողական ցույցին մասնակցելու պատճառով։ 1901-1902 թվականներին ապրել է Լիբավայում, Շյաուլյայում և Պանևեժիսում՝ վաստակելով դասերի միջոցով։ Գրել է լիտվական թերթերի համար։ Մասնակցել է Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործունեությանը։ 1903 թվականին Լայպցիգում սովորել է Առևտրական բարձրագույն դպրոցում։ 1904 թվականին Ցյուրիխի համալսարանում սովորել է գրականություն։ 1905 թվականին վերադարձել է Լիտվա։ Նույն թվականին մեկնել է Զակոպանե՝ բուժվելու թոքախտից։ Ամառն անցկացրել է Լիտվայում (Նյուրոնիս, Ռոզալիմաս, Կաչերգինե)։
Մահացել է Զակոպանեում, աճյունը 1953 թվականին տեղափոխվել է Լիտվա և թաղվել Լյադիշկյայ բնակավայրում։ Շիրմաքարի հեղինակը քանդակագործ Բրոնյուս Վիշնյաուսկասն է (ճարտարապետ՝ Վիտաուտաս Գարբյունաս)։
Յոնաս Բիլյունասի ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են 1898 թվականին։ Արձակ ստեղծագործությունների առաջին գիրքը՝ «Տարբեր փեքր պատմվածքներ» (լիտ.՝ „Įvairūs apsakymėliai“, 1906) ժողովաուն է։ Հեղինակել է հրապարակախոսական, գրաքննադատական և գրական-պատմական հոդվածներ, հանրամատչելի ու քաղաքական բովանդակությամբ բրոշյուր։ Համագործակցել է «Vilniaus žinios», «Lietuvos ūkininkas» թերթերի, «Varpas» ամսագրի և լիտվական այլ պարբերականների հետ։
Լիտվական գրականության մեջ առաջինն է պատկերեն աշխատավոր մարդկանց («Առանց աշխատանքի», 1903, «Առաջին գործադուլը», 1903)։ «Երջանկության լուսատու» (1905), «Նեմանի հոսանքով» (1905) պատմվածքներում, «Տխուր հեքիաթ» (1907) վիպակում պատկերեն է աշխատավորների ծանր կյանքը։ Նրա մի շարք ստեղծագործություններ դարձել են լիտվական մանկական գրականության դասական նմուշներ։
Գործածել է Jonas Anykštėnas, Jonas Barzdyla, J. Niuronis, Jonas B-nas, Jonas Bežemis, Jonas Gražys, Jonas Žaltys, Jonelis, Kazys Tauškutis ծածկանունները։
Յոնաս Բիլյունասի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, բելառուսերեն, լատիշերեն, գերմաներեն, լեհերեն, տաջիկերեն, շվեդերեն, էսպերանտո, էստոներեն և այլ լեզուներով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Բիլյունաս» հոդվածին։ |
|