Շարժական պատկերների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, մշակութային կառույց, շենք և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Աստորիա |
Հասցե | 35th Avenue at 37th Street, Astoria, NY 11106 և 35th Avenue at 36th Street, Astoria, Queens, New York City |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 10, 1988 |
Կայք | movingimage.us(անգլ.) |
Շարժական պատկերների թանգարան (Նյու Յորք) (անգլ.՝ Museum of the Moving Image), մեդիա թանգարան, որը գտնվում է Աստորիայում (Քուենս)՝ նախկին Աստորիա Ստուդիոսի տեղում (այժմ՝ Կաուֆմեն Աստորիա Ստուդիոս)։ Սկզբնապես թանգարանը բացվել է Շարժական պատկերների ամերիկյան թանգարան անունով 1988 թվականին։ 2008 թվականի մարտին թանգարանը ընդարձակեցվել է և վերաբացվել 2011թվականի հունվարին[2]։ Ընդարձակեցումը կատարվել է ճարտարապետ Թոմաս Լեթերի կողմից[3]։
Շարժական պատկերների թանգարանը ստեղծվել է՝ ընդլայնելու արվեստի, պատմության, ֆիլմարտադրության, հեռուստատեսության, թվային մեդիայի տեխնիկաների և տեխնոլոգիաների մասին հանրության իրազեկվածությունը և գնահատականը՝ հավաքագրելով, պահպանելով և արտեֆակտների հետ կապված շարժական պատկերներ մուտք ապահովելով, որը իրականացվում է մուլտիմեդիա ցուցադրությունների և կրթական ծրագրերի միջոցով[4]։ Ցուցահանդեսները ընդգրկում են կարևոր աուդիո/տեսողական հատվածներ, որոնք նախատեսված են նպաստելու արտադրության պատմության իմացությանը և հասկանալու, թե ինչպես են դրանք զարգացել[5]։ Թանգարանում հաճախակի են անցկացվում պանելային քննարկումներ նոր թողարկված ֆիլմերի մասին[6]։ Բացի այդ, այն հանդիասնում է տուն՝ վիդեոխաղերի և դրանց ծրագրավորման կարևոր հավաքածուներից մեկի համար[7]։ Թանգարանի այցելուների թիվը աճել է՝ 2000 թվականի դրությամբ 60,000 այցելուից հասնելով ակնկալելի 120,000-ի 2011 թվականին[8]։
Թանգարանի պատմությունը կապված է Աստորիայի շարժական պատկերի և հեռուստատեսության կենտրոն-հիմնադրամի հետ, երբ հիմնադրամը վերահասկողության տակ առավ նախկին Աստորիա Ստուդիոսը՝ ջանալով պահպանել այժմյան շենքը, որը հանդիասանում էր որպես տուն՝ մի շարք նշանակալից արտադրությունների համար[9]։ Հիմնադրամի ջանքերը հաջողությամբ պսակվեցին՝ վերականգնելով հաճախորդների հետաքրքրությունը արտադրության մեջ։ Ստեղծվեցին մի շարք նախագծեր՝ մեծացնելու հաճախելիությունը այստեղ որպես թանգարան[10]։ Հաջորդող աշխատանքային յոթ տարիներից հետո՝ 1988 թվականի սեպտեմբերի 10-ին, 15 միլոն դոլարով բացվեց Շարժական պատկերի ամերիկյան թանգարանը, որը Միացյալ Նահանգներում առաջին թանգարանն էր՝ նվիրված միայն արվեստին, պատմությանը և ֆիլմ տեխնոլոգիաներին, հառուստատեսությանը և տեսանյութերին։ Օրեր անց սրան հաջորդեց նույն անունով բրիտանական թանգարանի բացումը[11]։ Նյու Յորքի թատրոնը, գերհագեցած ժամանակի՝ 1988 թվականի չափանիշներով, ուներ անհրաժեշտ սարքավորումները՝ ներկայանալու 70 մմ, 35 մմ, 16 մմ երկարությամբ ու վիդեո ֆորմատով և հանդիսանում էր Նյու Յորքի երկու կենտրոններից մեկը՝ հին նիտրատի տպիչների հնարավորությամբ[12]։ Այն, բացի այդ, վերստեղծեց մոմենտներ հեռուստատեսությունից ու վիդեո պատմությունից և հնարավորություն տվեց այցելուներին՝ տեսնելու հեռուստահաղորդումները մի քանի օր շուտ՝ նախքան հիմնական հեռուստահեռարձակումը[13]։ 2005 թվականին, թանգարանը Նյու Յորքի 406 արվեստի և սոցիալական ծառայությունների հաստատությունների շարքում էր, որոնք ստանում էին 20 միլիոն դոլար դրամաշնորհ Քարնեգի ընկերությունից ՝ ի շնորհիվ Նյու Յորքի քաղաքապետ Միշել Բլումբերգի նվիրատվության[14][15]։ 2008 թվականի մարտին, թանգարանը քանդեց գետինը տարածք ընդլայնելու համար, որը արժեցավ 65 միլիոն դոլար։ Դրա արդյունքում շուրջ երկու անգամ մեծացավ թանգարանի տարածքը, և ավելացվեցին նոր թատրոն ու կրթական տարածք։ Շինարարության շրջանում թանգարանը հիմնականում շարունակում էր գործել իր հին քանդված թատրոնով և նոր կառուցվող թատրոններով․ ցուցադրություններ և ուրիշ այլ իրադարձություններ այդտեղ տեղի չէին ունենում, չնայած հավաքածուն դեռ շարունակում էր հասանելի լինել գիտական գործունեությամբ զբաղվողներին[16]։ Թանգարանի վերափոխված ու ընդարձակեցված շենքը, որը նախագծվել էր Լիսր Արքիթեքթրի կողմից, բացվեց 2011 թվականի հունվարի 15-ին[17]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարժական պատկերների թանգարան (Նյու Յորք)» հոդվածին։ |
|