Գյուղ | |||
---|---|---|---|
Շենավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | ||
Գյուղապետ | Աշոտ Ղազարյան | ||
Այլ անվանումներ | Խոտավան, Բլխեր | ||
ԲԾՄ | 1875 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1638[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Շենավան, Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավ-Արևելյան ստորոտին, Գեղարոտ գետի հովտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1875 մետր։
Նախկինում Բլխեր անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։ 1950 թվականի ապրիլի 19-ին Բլխերը վերանվանվել է Շենավան[2]։
Շենավանի բնակչության մի մասը գաղթել է Պարսկահայաստանից[3]։ Շենավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 397 | 725 | 778 | 871 | 1028 | 1095 | 1156 | 1716 | 1699 | 1638[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում է գտնվում 18-րդ դարի եկեղեցի։
|