Շենժեն Ավիատորս 深圳领航者 | ||||
Լիգաներ | CBA | |||
Հիմնադրում | 2003 | |||
Պատմություն | Դոնգուան Լեոպարդս (2003-2019) | |||
Մարզադաշտ | Դալանգ արենա (տարողությունը՝ 4000) | |||
Տեղագրություն | Դալան, Դոնգուան, Գուանդոնգ, ՉԺՀ | |||
Ակումբի գույներ | Սպիտակ, կապույտ | |||
Նախագահ | ||||
Գլխավոր մարզիչ | Վան Ցզյան Ցյուն | |||
Առաջնություններ | 0 | |||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
«Շենժեն Ավիատորս» (չին.` 深圳领航者, անգլ.` Shenzhen Aviators), չինական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որն հանդես է գալիս Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի (CBA) հարավային դիվիզիոնում։ Տեղակայված է Դոնգուան երկրամասի Դալանգ քաղաքում։ Տան հանդիպումներն ակումբն անցկացնում է «Դալանգ արենա» մարզապալատում։
2004 թվականին Թիմը դառնում է Չինաստանի բասկետբոլի լիգայի (CBL) փոխչեմպիոն, որից հետո՝ 2005-06 մրցաշրջանին ընդառաջ սկսում արդեն հանդես գալ Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայում (CBA)։
2011 թվականին հուլիսին, մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կարճ հաջողության հասնելը, չին խաղարկող Ջերեմի Լինը 3 հանդիպում է անցկացրել «Ավիատորսի» կազմում և ճանաչվում տվյալ մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող[1]։