Շիմ Չանմին կորեերեն՝ 심창민 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրոն | բուդդայականություն |
Կրթություն | Կյոնգ Հի համալսարան |
Մասնագիտություն | երգիչ |
Անդամություն | DBSK |
Ստորագրություն | |
Max Changmin Վիքիպահեստում |
Շիմ Չանմին (կոր.՝ 심창민, 沈昌珉, փետրվարի 18, 1988, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, կոմպոզիտոր, մոդել և դերասան, հարավկորեական քեյ փոփ խմբի անդամ, ներկայումս DBSK դուետի անդամ, ինչպես նաև հայտնի է Մակս Չանմին բեմական անվամբ։ Հարավային Կորեայի SM Entertainment-ի արտիստ է, Ճապոնիայում հայտնի է Avex Trax անվամբ։ Առաջին կորեացին է, որն Ճապոնիայում առաջադրվել է Hochi Film Awards մրցանակի (報知映画賞)՝ «Թռչել ոսկու հետ» /Fly With the Gold (黄金を抱いて翔べ) ֆիլմում կատարած դերի համար։
Շիմ Չանմին ծնվել և մեծացել է Սեուլում՝ ուսուցիչների ընտանիքում։ Նա ընտանիքի ավագ զավակն է, ունի երկու կրտսեր քույր՝ Շիմ Սուենը և Շիմ Ջիենը։ Առաջին անգամ SM գործակալությունը Չանմինին նկատել է, երբ նա խաղում էր բադմինտոն դպրոցի մարզադահլիճում։ Դպրոցից հետո գործակալությունը հայտնել Է Շիմին, որ նա ընդունված է SM ընկերություն, նրան այցեքարտ են տրվել և հրավիրել լսումների։ Շիմն այդ պահին չէր ցանկանում երգիչ դառնալ, բայց նրան համոզել էր մայրը, որը շատ էր ցանկանում տեսնել երգչուհի BoA-ին։ Հորը չտեղեկացնելով՝ Շիմը մոր հետ գնացել է լսումների։ Գործակալությունը Չանգմինին հայտնել է, որ կկապվի նրա հետ երեք շաբաթ անց, սակայն նրան զանգահարել են երեք օրից և դրանից անմիջապես հետո պայմանագիր կնքել SM-ի հետ[1]։ Շիմը հաղթել է 6th Annual Youth Competition մրցանակները որպես լավագույն երգիչ և լավագույն արտիստ SM Entertainment-ում[2]։ Նա TVXQ խմբում իր դեբյուտը կատարել է 2003 թվականին՝ SBS հեռուստաալիքի «Hug» երգով՝ BoA-ի և Բրիթնի Սփիրսի հատուկ ելույթի ժամանակ[3]։
Հիմնական հոդվածը DBSK
2003 թվականի դեկտեմբերի 26-ին Չանմինը առաջնաելույթ է ունեցել DBSK խմբում։
DBSK-ի հետ երաժշտական գործունեությունից դուրս Չանմինը մասնակցել է նաև անհատական նախագծերի։ 2007 թվականին նա գրել է «Evergreen» երգի բառերը, որը ներառվել է 2007 թվականի SM Town-ի «Winter SMTown-Only Love» ալբոմում[4][5]։ 2008 թվականին նա գրել է «Love In The Ice» երգի կորեերեն բառերը MIROTIC խմբի 4–րդ ալբոմի համար[6]։
2010 թվականի ապրիլի 3-ին Avex ընկերությունը հայտարարել է DBSK–ի Ճապոնիայում գործունեությունը ընդմիջման մասին՝ ասելով, որ կենտրոնանալու է իրենց յուրաքանչյուր մասնակցի սոլո–ակտիվության մեջ օգնելու վրա[7]։ Խմբի ընդմիջման պատճառով Avax–ը կարող էր կորցնել մեկ բիլիոն իեն[8]։
2010 թվականի օգոստոսից սեպտեմբեր ամիսներին Յունո Յունհոն և Չանմինը ելույթ են ունեցել ինչպես Սեուլում, Լոս Անջելեսում և Շանհայում՝ որպես SMTown Live '10 համաշխարհային շրջագայության մաս[9]։ Դուետը ցույց է տվել հատուկ ելույթ նոր «Maximum» սինգլով և ներկայացրել են «Why» երգը միայն Յունհոի կատարմամբ։
2010 թվականի նոյեմբերի 23-ին SM Entertainment-ը հայտարարել է, որ 2011 թվականի սկզբինTVXQ վերադառնալու է դուետով՝ կազմված Յունհոից և Չանմինից[10]։
2010 թվականի նոյեմբերի 24-ին Avex Entertainment-ը որպես Ճապոնիայում SM Entertainment-ի ներկայացուցիչ հանդես է եկել SM-ի արտիստների, այդ թվում՝ TVXQ-ի հետ Avex Trax-ի պայմանագրերի վերակնքման մասին հայտարարությամբ[11]։
Նրանց նոր ալբոմի պատրաստման ժամանակ Չhանմինը գրել Է «고백 (Խոստովանություն/Confession)» երգի բառերը, որը ներառվել է «Keep Your Head Down» ալբոմում և «Դրախտային Ռանչո/Paradise Ranch» դրամայի սաունդթրեքը։ Չանմինը գրել է «I Swear» (Երդվում եմ) երգի բառերը TVXQ–ի կորեական վեցերորդ «Catch Me» ալբոմի համար։
2012 թվականի դեկտեմբերի 17-ին Չանմինը թողարկել է «A Person Like Tears» երգը «Jeon Woo-chi» դրամայի համար։ 2013 թվականի ապրիլին Չանմինը գրել է «떠나지 못해 (Անքուն գիշեր)» երգի բառերը shinee Chapter 2 խմբի երրորդ ալբոմի համար։ Why So Serious? - The Misconceptions Of Me, որոնք SM Entertainment լեյբլի գործընկերներն են[12]։
2015 թվականի նոյեմբերի 18-ին թողարկվել է Չանմինի առաջին ճապոնական սոլո ալբոմը՝ «Close To You»–ը։ Ալբոմը պարունակում էր 7 երգ[13]։
2006 թվականին Չանմինը TVXQ-ի մի խումբ անդամների հետ նկարահանվում էր «Արձակուրդ/Vacation» մինի-սերիալում, որը հատուկ պրեմիերա է ունեցել Յենսեյի համալսարանի լսարանում[14]։ Նա նկարահանվել Է Կիմ Ջունսի հետ դրվագում[15]։ Նրանք մասնակցել են նաև «Banjun Drama»-ի որոշ դրվագների, որը հայտնի է եղել SBS հեռուստաալիքով[16][17]։ Նա նաև «Snow Flower» դրամայի դերի առաջին ընտրվածն էր, սակայն փոխարինվել է Կիմ Կի Բոմի կողմից՝ TVXQ-ի խիտ գրաֆիկի պատճառով։
2010 թվականինին Չանմինը նկարահանվել է «Աթենաս։ Պատերազմի աստվածուհի» դրամայի չորս էպիզոդում՝ սկսելով 16–րդ էպիզոդից, ինչպես Չոի Տե Հուն՝ NIS–ի պայթեցնող մասնագետ։
2011 թվականին Չանգմին Լի Յոն Խիի հետ միասին ընտրվել է «Դրախտային Ռանչո» դրամայի գլխավոր դերում[18]։ Նա նաև կրկնօրինակել է իր ձայնը «Դրախտային ռանչոյի» ճապոնական տարբերակի համար։
2012 թվականին Չանմինը իր գործընկեր Յունո Յունհոյի հետ նկարահանվել է SM «Ես կամ/I am» վավերագրական ֆիլմում։ Ֆիլմը ներկայացնում է TVXQ-ի , ինչպես նաև SM Entertainment լեյբլի ներքո գտնվող այլ խմբերի, որոնք դարձել են Մեդիսոն Սքվեր Գարդեն/Madison Square Garden-ում հանդես եկող առաջին ասիական արտիստների ժամանակագրությունը, մասնավորապես, Յունհոյի և Չանմինի ուղին այդ ժամանակ՝ ներառյալ արխիվային նկարահանումները, հարցազրույցները և պրակտիկան։
2012 թվականի փետրվարի 2-ին SM Entertainment-ը հայտարարել էր, որ Շիմն ընտրվել է իր առաջին ճապոնական «Թռչել ոսկով/Fly With the Gold» ֆիլմում գլխավոր դերերից մեկի համար, որը հիմնված է Տակամուրա Կաորուի գրած նովելի վրա։ Նա խաղում Է հյուսիսկորեացի լրտես Մոմոյի դերը, որը ձևանում է ինժեներ-ուսանող[19]։ Նրան գովերգում էին ֆիլմի օսակական բարբառի համար, որը հեշտ էր հասկանալ, բայց շատ դժվար է խոսել, հատկապես նրան գովում էր ռեժիսոր Իձուզու Կադզույուկին[20]։ Չանմինը «Լավագույն նորեկ» մրցանակի է առաջադրվել Ճապոնիայում Hochi Film Awards հեղինակավոր 37-րդ կինոփառատոնում՝ «Թռչիր ոսկիների հետ/Fly with the Gold» ֆիլմում։ Շիմը առաջին առաջադրված կորեացին է[21]։ 2013 թվականի հունվարի 21-ին հայտարարվել է, որ Շիմ Չանմինը «Տարվա նորեկ» անվանակարգում մրցանակ է շահել Japanese Academy Award 36-րդ փառատոնում՝ «Թռչել ոսկիների հետ/Fly With the Gold» ֆիլմում իր դերի համար[22][23]։
2012 թվականի դակտեմբերի 24-ին հայտարարվել է, որ Շիմը Կան Հո Դոնի հետ միասին կլինի KBS-ի ալիքի նոր շոույում։ Չանմինի առաջին փորձը որպես հաղորդման գլխավոր հաղորդավար նրան բերել է մարդու համբավ, որը հայտնի է սուր և արագ դիտողություններով, ինչպես նաև ծառայել է որպես Կանի պաշտոնական վերադարձ KBS-ը։ Հաղորդման սկիզբը նախատեսված էր 2013 թվականի հունվարի կեսին, ռեժիսորը լինելու էր Լի Ե Ջին, իսկ սցենարիստը՝ Մուն Ընը[24]։ 2013 թվականի հունվարի 4-ին KBS-ն հայտարարել է, որ հաղորդման անվանումը«Դու ինձ դուր ես գալիս, հանդիպման գիշեր»-ից փոխվում է «Լուսնային արքայազնի»[25]։ Առաջին դրվագը եթեր է հեռարձակվել 2013 թվականի հունվարի 22-ին, վերջին անգամ հեռարձակվել է 2013 թվականի մարտի 12-ին։
2013 թվականի մարտի 25-ին KBS Entertainment-ի մասնակիցները հայտարարել են, որ կան Հո Դոն, Լի Սու Գինը և Կիմ Բյուն Մանը փայլելու են որպես նոր սպորտային ժամանցային շոուի հաղորդավարներ, որը փոխարինելու է «Լուսնային արքայազնին» և կոչվելու է «Մեր հարևան արվեստն ու ֆիզիկական կրթությունը/Our Neighborhood Arts and Physical Education»։ Նշվել է նաև, որ նրանք հույս ունեն առաջատարներից և «Լուսնային արքայազնի» կազմից որևէ մեկին ներգրավել։ KBS-ը հայտարարել է, որ շոուն կսկսի նկարահանվել ապրիլի սկզբին, իսկ առաջին դրվագը եթեր կհեռարձակվի ապրիլի 9-ին[26]։ 2013 թվականի մարտի 27-ին հայտարարվել է, որ Շիմ Չանմինը ընտրվել է որպես հաղորդման հաղորդավարներց մեկը[27]։ 2013 թվականի ապրիլի 9-ին տեղի է ունեցել պրեմիերիան, և շոուն այդ ժամանակահատվածում առաջինն է ունեցել առաջնաելույթ՝ առաջ անցնելով Hwasin — Controller of the Heart շոուից[28]։
2006 թվականին Չհանիմինը ավարտել է Կեպո ավագ դպրոցը։ Որից հետո ընդունվել է Քյոն Հի համալսարան[29]։ 2009 թվականին նա ընդունվել է այս համալսարան «Պոստմոդերնիզմի երաժշտությունը(չաշխատող հղում)» երաժշտական ծրագիրը սովորելու համար։ Սակայն 2011 թվականից նա հաճախել է Կոնկուկի համալսարան՝ երկրորդ կրթություն ստանալու նպատակով[30]։ Բացի կորերեն մայրենի լեզվից, Շիմը հոյակապ տիրապետում է ճապոներենին։
Հիմնական հոդված՝ Դիսկոգրաֆիա TVXQ
• Evergreen (երգ ձմեռային SMTOWN 2007-ի համար։ Գրված է Պակ Յու Չոնի հետ միասին) (Մաքսը գրել է բառերը, Միկին եղել է կոմպոզիտոր)
• Wild Soul (երգերից մեկը, որը մտնում է համանուն սինգլային սկավառակի մեջ, կազմում է հինգ ձայնասկավառակ-սինգլների հավաքածու՝ ընդհանուր TRICK անվանումով) (գրել է երգը և երաժշտությունը)
• Love in the ice (կորեական ալբոմ MIROTIC) (գրել է բառերը կորեական տարբերակի համար)
•«고백 (Confession)» «Keep Your Head Down» երգի կորեական ալբոմում գրել է բառերը
• «I Swear» գրել է կորեական 6-րդ ալբոմի «Catch me» երգի բառերը
Տարի | Անվանում | Ալիք | Նշում ներ |
---|---|---|---|
2013 | Լուսնային արքայազն/Moonlight Prince | KBS | Համահաղորդավար |
2013 | Our Neighborhood Arts and Physical Education | KBS | Համահաղորդավար |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմ Չանմին» հոդվածին։ |
|