Պավել Զագրեբելնի

Պավել Զագրեբելնի
Ծնվել էօգոստոսի 25, 1924(1924-08-25)[1][2]
ԾննդավայրՍոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էփետրվարի 3, 2009(2009-02-03)[3][2] (84 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա,
  • Պոլտավայի մարզ, Ուկրաինա[2] կամ Պոլտավա, Ուկրաինա[4]
  • ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
    Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և սցենարիստ
    Ազգությունուկրաինացի
    Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
    ԿրթությունԴնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
    Ժանրերվեպ
    Ուշագրավ աշխատանքներQ12101010?
    ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն
    ԿուսակցությունԽՄԿԿ
    Պարգևներ
    Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Մեդալ Կիևի պաշտպանության համար «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ» Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան Բոգդան Խմելնիցկու III աստիճանի շքանշան Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան
    և ԽՍՀՄ պետական մրցանակ
    Изображение автографа
    Պավել Զագրեբելնի Վիքիքաղվածքում
     Pavlo Zahrebelnyi (writer) Վիքիպահեստում

    Պավել Զագրեբելնի (ուկրաիներեն՝ Загребельний Павло Архипович, օգոստոսի 25, 1924(1924-08-25)[1][2], Սոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 3, 2009(2009-02-03)[3][2], Կիև, Ուկրաինա, Պոլտավայի մարզ, Ուկրաինա[2] և Պոլտավա, Ուկրաինա[4]), ուկրաինացի գրող, Ուկրաինայի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980), Շևչենկոյի մրցանակի դափնեկիր, ԽՄԿԿ անդամ (1960

    Կենսագրություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Պավել Զագրեբելնին ծնվել է Կոբելյակի շրջանի Սոլոշինո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելով՝ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։

    Մասնակցել է Կիևի պաշտպանության համար մղվող մարտերին։ Այնուհետև ավարտել է Կիևի երկրորդ հրետանային ռազմական ուսումնարանը, կրկին եղել է գործող բանակում, վիրավոր վիճակում գերի է ընկել։ 1945 թվականին աշխատել է Արևմտյան Գերմանիայի խորհրդային միսիայում։ 1951 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանը, այնուհետև տասը տարի խմբագրական աշխատանք է կատարել Դնեպրոպետրովսկի մարզային թերթում, «Օտչիզնա» ամսագրում, 1961-1963 թվականներին եղել է «Լիտերատուրնա Ուկրաինա» թերթի խմբագիրը։ 1964-1971 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարի պաշտոնը, 1979-1986 թվականներին ղեկավարել է գրողների միությունը։ Եղել է ՈւԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր[5]։

    Մահացել տուբերկուլյոզից 2009 թվականին։

    Պավել Զագրեբելնիի գերեզմանը

    Ստեղծագործություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Տպագրվել սկսել է 1949 թվականից։ Լույս են տեսել վեպերի, վիպակների, պատմվածքների ու նովելների ժողովածուներ։

    • «Կախովսկյան պատմվածքներ»։
    • «Տափաստանային ծաղիկներ», 1955։
    • «Ծովափնյա նովելներ», 1958։
    • «Վազք», 1976։

    Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիան 1965 թվականին Զագրեբելնու սցենարով նկարահանել է «Հրթիռները չպետք է թռչեն» կինոնկարը։

    Պիեսներ

    • «Ո՞վ է թեր։ Ո՞վ է դեմ»
    • «Երկիրն ինձ ընդառաջ է ելնում»
    • Ուկրաինայի հերոս
    • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
    • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (6.4.1985)
    • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
    • Ժողովուրդների բարեկամության շքանշան
    • «Պատվո նշան» երկու շքանշան
    • Բոգդան Խմելնիցկու III կարգի շքանշան (Ուկրաինա)
    • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (Ուկրաինա, 1999 թվական, օգոստոս)
    • ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան մրցանակ (1974)
    • ԽՍՀՄ պետական մրցանակ (1980)
    • Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ (2004 թվական, օգոստոս)
    • Հայրը՝ Արխիպ Պանասովիչ (1894-1974 թվականներ)
    • Մայրը՝ Վարվառա Կիրիլովնա (1895-1930 թվականներ)
    • Կինը՝ Շերբան Էլլա Միխայլովնա (1929)
    • Երեխաներ՝ դուստրը Մարինան (1952), որդին՝ Միխայիլ (1957)

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Загребельный Павел Архипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
    2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Internet Encyclopedia of Ukraine / O. Havrylyshyn, F. Sysyn, M. Moser, M. R. Stech, R. SawyckyCIUS, 2001.
    3. 3,0 3,1 3,2 http://en.for-ua.com/news/2009/02/03/162019.html
    4. 4,0 4,1 4,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
    5. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
    Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

    Արտաքին հղումներ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Զագրեբելնի» հոդվածին։
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Զագրեբելնի» հոդվածին։