Պիլար Ռաոլա կատ.՝ Pilar Rahola | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Բարսելոնայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, գրող, յություբեր և TV debater |
Զբաղեցրած պաշտոններ | city councilor of Barcelona?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Կատալոնիայի հանրապետական ձախեր և Partit per la Independència? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Advisory Council for the National Transition? |
Կայք | pilarrahola.com |
Pilar Rahola Վիքիպահեստում |
Պիլար Ռաոլա ի Մարտինես (իսպ.՝ Pilar Rahola i Martínez, հոկտեմբերի 21, 1958, Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի և կատալոնացի լրագրող, գրող, նախկինում՝ ձախ քաղաքական գործիչ, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր` Կատալոնիայի հանրապետական ձախ կուսակցությունից։ Մի քանի գրքերի հեղինակ է, որոնք լույս են տեսել իսպաներեն և կատալոներեն, համագործակցել է իսպանական «Էլ Պիաս» (իսպ.՝ El País) թերթի հետ, սյունակներ է վարում իսպանական «La Vanguardia», արգենտինական «La Nación» և ամերիկյան «Diario de América» թերթերի հետ։
Պիլարը ծնվել է մի ընտանիքում, որը բացահայտ համակրել է հանրապետական ու հակաֆաշիստական գաղափարները։ Նրա մի քանի ազգականներ եղել են քաղաքական գործիչներ։ Նրանցից մեկը` Պեդրո Մոլինաս Ռաոլան, եղել է Ֆրանցիսկո Կամբոյի ընկերը, սենատոր, Իսպանիայի երկրորդ հանրապետությունում ծովային նախարար, իսկ 1935 թվականին՝ առանց պորտֆելի նախարար։ Մեկ այլ ազգական` Ֆրեդերիկ Ռաոլան, եղել է Կատալոնիայի առաջին օմբուդսմենը[2]։ Պիլարի ազգականներից Կառլես Ռաոլան կատալոնացի ինտելեկտուալ էր, որ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում գեներալ Ֆրանկոյի հաղթանակից հետո դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել 1939 թվականի մարտի 15-ին։
Պիլարն ամուսնացած է, ունի երեք երեխաներ, որոնցից երկուսը` ծնված Բարսելոնայում և Սիբիրում, որդեգրված են։
Պիլարն ավարտել է Բարսելոնայի համալսարանը` իսպանական և կատալոնական բանասիրությունից ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան[3]։
1993-2000 թվականներին Պիլարը Իսպանիայի` 5-րդ և 6-րդ գումարման խորհրդարանում եղել է «Կատալոնիայի հանրապետական ձախեր» (իսպ.՝ Esquerra Republicana de Catalunya, կրճատ` ERC) կուսակցության ձախ թևի ներկայացուցիչ[4]։ 1994-2000 թվականներին եղել է նաև Բարսելոնայի քաղաքապետի տեղակալ։ Որպես խորհրդարանի պատգամավոր մասնակցել է տարբեր հանձնաժողովների քննչական աշխատանքին, այդ թվում «Ռոլդանի հանձնաժողովում», որը քննում էր սոցիալիստների կառավարության (կառավարության ղեկավար` Ֆելիպե Գոնսալես) կոռուպցիոն ամենամեծ բացահայտումը։ Նա ներգրավված է եղել մի քանի կոմիտեների աշխատանքներում, այդ թվում` արտաքին գործերի[3][4]։
1996 թվականին Պիլարը դուրս է եկել ERC կուսակցությունից, որպեսզի Անխել Կոլոմի և Ժոան Լապորտայի հետ նոր կուսակցություն հիմնի` «Կուսակցություն անկախության համար»։ Այն բանից հետո, երբ նոր կուսակցությունը չի անցել խորհրդարան, Պիլարը թողել է քաղաքականությունը` վերադառնալով լրագրողական գործունեության ու գրքեր գրելուն[3]։
Պիլարը համագործակցել է իսպանական «Էլ Պաիս» թերթի հետ, վարել շարքեր իսպանական «La Vanguardia», արգենտինական «La Nación» և ամերիկյան «Diario de América» թերթերում։ Ելույթներ է ունեցել հհեռուստատեսային և ռադիո ծրագրերում, հասարակական տարբեր միջոցառումներում, համաժողովներում, դասախոսություններով հանդես է եկել համալսարաններում[3][5][6]։
Որպես լրագրող լուսաբանել է միջազգային այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Եթովպիայի և Էրիթրեայի միջև պատերազմը, Բալկանյան թերակղզու, Պարսից ծոցի (Երուսաղեմ) պատերազմները, Բեռլինյան պատի փլուզումը, Ռուսաստանի Պետական դումայի` 1993 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, Մերձբալթիկայի երկրների հանրապետությունների անկախացումը, Մերձավոր Արևելքի իրադարձությունները։
2007 թվականից մասնակցել է հեռուստատեսային «Els matins» ծրագրին, «Onda Cero» ռադիոյի «Julia en la onda» ծրագրին, քննարկել է կատալոնական ազգայնականության, կանանց իրավունքների, արաբա-իսրայելական հակամարտության և բազում այլ հարցեր։
Նա սատարել է Իսրայելի դիրքորոշումը այս կոնֆլիկտում, քննադատել է ժամանակակից իսլամի գաղափարախոսության և ձախ քաղաքական որոշ տեսակետներ, ինչպես նաև կոնֆլիկտին առնչվող որոշ քաղաքական գործիչների, այդ թվում` հենց Իսրայելում. դրանք տարբեր արձագանքներ են ունեցել ԶԼՄ-ներում[7][8][9][10][11][11][12][13][14][15][16][17]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիլար Ռաոլա» հոդվածին։ |
|