Ջեյմս Ռենդել Հարրիս James Rendel Harris | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1852[1] կամ հունվարի 27, 1851[2] Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 1, 1941[2] Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Դավանանք | ավետարանական եկեղեցի |
Մասնագիտություն | հնագետ, համալսարանի դասախոս, Protestant theologian, աստվածաշնչագետ և ֆոնդապահ |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան և Լեյդենի համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | Protestant theology?[4] և biblical studies?[4] |
Անդամակցություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
Ալմա մատեր | Քլեր քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][4] |
Պարգևներ | |
James Rendel Harris Վիքիպահեստում |
Ջեյմս Ռենդել Հարրիս (անգլ.՝ James Rendel Harris, հունվարի 27, 1852[1] կամ հունվարի 27, 1851[2], Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 1, 1941[2], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի գիտնական, հնէաբան, միսիոներ։ 1896 թ.-ի մարտին անգլիական «Բարեկամների ընկերությունը» Հարրիսին կնոջ՝ Ելենա Հարրիսի հետ ուղարկել է Թուրքիա՝ 1894-1896 թվականների հայկական կոտորածների և ջարդերի մասին հավաստի տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տուժած հայ բնակչությանը օգնություն կազմակերպելու նպատակով։ «Նա նամակներ Հայաստանում վերջին ջարդերի տեսարանների մասին» (1897 թ.) գիրքը կազմվել է Հարրիս ամուսինների՝ Անգլիայում իրենց բարեկամների և Թուրքիայում անգլիական ու ամերիկյան միսիոներների հետ նամակագրություններից, որոնք պարունակում են փաստական հարուստ նյութ հայերի վիճակի. 1894 թ.-ի ջարդերի, միսիոներների ցուցաբերած օգնության վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հարրիսը ընդգծված հայամետ դիրքորոշում է ունեցել, մասնակցել է ցեղասպանությունից մազապուրծ գաղթական հայերին օգնություն կազմակերպելու գործին, եղել Բրիտանահայկական կոմիտեի գործուն անդամներից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ռենդել Հարրիս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |