- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաուլ Ասլան (Տիգրան Ասլանյան, հոկտեմբերի 16, 1886(1886-10-16)[1][2][3][…], Սալոնիկ, Հունաստան[4] - հունիսի 17, 1958(1958-06-17)[1][2], Seewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիական թատրոնի հայազգի դերասան և ռեժիսոր[5]։ Վիեննայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ (1954)։
Ծնվել է հոկտեմբերի 16-ին Սալոնիկում։ Հայրը հայ էր, մայրը՝ իտալուհի։ Նախնական կրթությունն ստացել է հայերեն, ապա սովորել Վիեննայի համալսարանում։
Դերասանական վարպետության դասեր է առել Ա. Զոնենթալից։ 1906 թվականից եղել է Համբուրգի, Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոնների, 1920 թվականից՝ Վիեննայի «Բուրգթեատրի» (1945-1948 թվականներին՝ տնօրեն) դերասան և ռեժիսոր։ Ստեղծել է խորամիտ, ողբերգական կերպարներ՝Համլետ, Անտոնիոս, Կորիոլան, Օթելլո, Ֆիլիպ II, Ֆրանց Մոոր, Օկտավիո, Նաթան, Էդիպ։ Խաղացել է նաև կատակերգություններում։ 1926 թվականից եղել է նաև ռեժիսոր, բեմադրել անտիկ դրամատուրգերի թատերգություներ, Լեսսինգի, Գյոթեի, Իբսենի, Շեքսպիրի և այլոց պիեսներից։ 1954 թվականից եղել է Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ[6]։
Դեր |
Հեղինակ |
Ներկայացում
|
Համլետ |
Շեքսպիր |
«Համլետ»
|
Կորիոլան |
Շեքսպիր |
«Կորիոլան»
|
Ֆրանց Մոոր |
Շիլլեր |
«Ավազակներ»
|
Ֆիլմի անվանումն անգլերեն |
Ֆիլմի հայերեն անվանում |
Դեր |
Տարի
|
The Other I |
«Այլ I» |
Ֆրից |
1918
|
The Venus |
«Վեներան» |
Պոլ Գրևիլ |
1922
|
The Flute Concert of Sanssouci |
«Սանսուսիի ֆլեյտայի համերգը» |
Հենրիխ ֆոն Բրյուլ |
1930
|
Yorck |
«Յորք» |
Գեներալ ՄաքԴոնալդ |
1931
|
The White Demon |
«Սպիտակ հրեշը» |
Յուրսու |
1932
|
Narcotics |
«Թմրամիջոցներ» |
Ուրսեֆ |
1932
|
Gently My Songs Entreat |
«Երգերս մեղմորեն թախանձում են» |
Սալիերի |
1933
|
Invisible Opponent |
«Անտեսանելի հակառակորդ» |
Ջ. Դելմոնտ |
1933
|
The Oil Sharks |
«Նավթային շնաձկներ» |
Դելմոնդ |
1933
|
Mirror of Life |
«Կյանքի հայելի» |
Պրոֆեսոր Թլասթի |
1938
|
Goetz von Berlichingen |
|
Քայզը Մաքսիմիլան |
1955
|
- Minna von Alth, Gertrude Olzyna e Rudolf Holaubek, Burgtheater 1776-1976. Aufführungen und Besetzungen von zweihundert Jahren, Vienna, Carl Ueberreuter, 1992.
- Didier Aslan, Ein Lebensbericht über Raoul Aslan, Vienna, Wilhelm Frick Verlag, 1953.
- Aslan D., Nichts Menschliches ist mir Frend, Lebensbericht uber R.A., Wien, 1953.
- Andreas Brunner e Hannes Sulzenbacher, Schwules Wien - Reiseführer durch die Donaumetropole, Promedia, 1998.
- Erhard Buschbeck, Raoul Aslan und das Burgtheater, Vienna, Müller, 1946.
- Felix Czeike, Historisches Lexikon Wien, I, Vienna, Kremayr & Scheriau, 1992.
- Herta David, Aslans Direktionszeit am Burgtheater, Vienna, 1966.
- Margarethe Gruber, Raoul Aslan Begegnung im Licht – Briefwechsel mit Tonio Riedl, Vienna, Wilhelm Braumüller Verlag, 1978.
- Lucian O. Meysels, Die Welt der Lotte Tobisch, Vienna, Edition Va Bene, 2002.
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 562։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 564)։
|