Սադունց, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Արագածի ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 51 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2100 մետր։
Մինչև 2006 թվականի հուլիսի 4-ին գյուղը կոչվել է Ամրեթազա, սակայն ըստ մամուլի տարածած տեղեկատվության՝ այն անվանափոխվել է գյուղի ներկայիս գյուղապետի Էդվարդ Սադունյանի և նրա հոր պատվին։ Վարկած կա, որ գյուղի անվանափոխությունը տեղի է ունեցել կոռուպցիոն գործընթացի շնորհիվ և Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թույլտվությամբ[2]։
Սադունցի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։