Գյուղ | |||
---|---|---|---|
Սասունիկ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Հիմնադրված է | դեկտեմբերի 4, 1955 թ. | ||
Այլ անվանումներ | Սովխոզ No39 | ||
ԲԾՄ | 1070 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼2455 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378435 | ||
Փոստային դասիչ | 02095123 | ||
| |||
Սասունիկ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Քասաղ գետի ձախափնյա հարթավայրում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 4 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1070 մետր։
Գյուղը հիմնադրվել է 1955 թվականի դեկտեմբերի 4-ին որպես Սովխոզ No39, իսկ 1964 թվականի օգոստոսի 15-ին վերանվանվել է Սասունիկ[3]։
Սասունիկի բնակչության նախնիների մի մասը եկել են Վրաստանից, Ադրբեջանից, իսկ մի մասն էլ հայրենադարձներ են։ Սասունիկի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ և այգեգործությամբ։
Հայաստան համահայկական հիմնադրամը Մեծ Բրիտանիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ գյուղում կառուցում է մանկապարտեզ[7][8]։
Գյուղից 3 կմ հարավ-արևելք գտնվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի «Սասունիկի դաշտ» ամրոցը։
Արևշատ Ավագյան. Սասունիկ, «Գարուն», 1967, № 6
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասունիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 203)։ ![]() |