Սյուզան Հեֆընան ծնվել է 1962 թվականին Եգիպտոսում։ Հայրը եգիպտացի է, մայրը՝ գերմանացի[5]։ Մինչև 8 տարեկան հասակն ապրել է Եգիպտոսում, այնուհետև տեղափոխվել է ԱվստրալիայիԳրաց քաղաքը՝ մոտ լինելու մոր ընտանիքին[5]։ 1992 թվականին ավարտել է Ֆրանկֆուրտի Städelschule ժամանակակից գեղարվեստի ակադեմիայի Նոր մեդիա ինստիտուտը Պիտեր Վայբելի ղեկավարությամբ։
Հեֆընան իր եգիպտական և գերմանական արմատները համատեղում է աշխատանքում՝ օգտագործելով քաղաքային պատկերներ, տպագրություն և երկու երկրների ավանդույթները՝ կամրջելու նրանց մշակույթները[7]։
Ընդհանուր առմամբ կտավներում Հեֆընան մեկ շերտից ավել աշխատանքների համար օգտագործում է թանաք, իսկ մեկ շերտի համար սովորաբար օգտագործում է ջրաներկ[8]։ Նրա ստեղծագործություններում կրկնվող թեմա է արաբական ճարտարապետության մաշրաբիյա էլեմենտը. ավանդական եգիպտական ճարտարապետությամբ առանձնացող փայտե կամ քարե վանդակավոր էկրան[9]։ Այս էկրանները Հեֆընայի ստեղծագործություններում հայտնվել են 1990 թվականին նրա փոքր տեսախցիկով արված լուսանկարներում։ 2008 թվականին Սերպենտայն պատկերասրահում կազմակերպվել է Հեֆընայի «Edgware ճանապարհին» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը բխել է վերջին Արաբական գարուն հեղափոխական ալիքից[10]։ 2009 թվականին նրա շուրջ 300 թանաքե և մատիտային աշխատանքներ ցուցադրվել են Fare Mondi Giardini և Arsenaleof վայրերում, Վենետիկի 53-րդ բիենալեում[11]։ Հեֆընայի նախագծերը փաստագրվել են «Pars Pro Toto» տրիլոգիայում, խմբագիր՝ Հանս Ուլրիխ Օբրիստ, հրատարակիչ՝ Քեհրեր Վերլագ[7]։
2014 թվականին Հեֆընայի ստեղծագործությունները ցուցադրվել են Նյու Յորքի Նոր թանգարանի «Այստեղ և այլուր» ցուցահանդեսում[12], ինչպես նաև Շարժայի բիենալեյում, Կահիրեի քաղաքապետարանի պատկերասրահում, Լոնդոնում, Վիեննայում[7]։
Leonhard Emmerling: Susan Hefuna: The Discreet Charm of Assimilation. In: NKA Journal of Contemporary African Art. Fall issue, Duke University Press, 2001.
Tracy Murinik: Susan Hefuna: Celebrate Life. In: NKA Journal of Contemporary African Art. summer issue, Duke University Press, 2001.
Lisa Ball-Lechgar: Mind The Gap – Susan Hefuna. In: Canvas magazine, Dubai, 2007.
Aida Eltorie: Susan Hefuna: Creating the Dream Space. In: Contemporary Practices magazine, Dubai, 2009.
Mark Rappolt: Susan Hefuna: Everything is Drawing. In: Art Review. issue 46, London 2010.
Bettina Mathes: Susan Hefuna: Corporeal Map. In: Flash Art. winter issue Nr. 275, Milan, 2010.
Reinhard Ermen: Susan Hefuna: Zeichnen zur Zeit. In: Kunstforum International, issue 208, Germany, 2011.
Sarah P. Hanson: Susan Hefuna: An artist pivots between cultures. In: Modern Painters issue November, New York, 2012.
Bettina Mathes: Traces of You, Universes in universe - World of Art.
Brett Littman: On Susan Hefuna's "Brilliant" Art, Artspace, 2013.
Ed. Tayfun Belgin: Susan Hefuna. Buildings. Osthaus Museum. ISBN 978-3868285604, Germany, 2014.
Museum Villa Stuck Munich: Common Grounds. Pub. by Hatje Cantz. ISBN 978-3-7757-3967-2, Germany, 2015.