Սուրբ Գևորգի շքանշան | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1916 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Քսենիա Ալեքսանդրովնա, Prince Vasili Alexandrovich of Russia?, Fabergé?, A La Vieille Russie, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | արծաթ, ոսկի, արծնապակի, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 90 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Սուրբ Գևորգի շքանշան» (ռուս.՝ Орден Святого Георгия), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1916 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։ Այն միակ կայսերական ձուն է, որը կարողացել է կայսրուհին իր հետ արտասահման տանել[3]։
Այսօր «Սուրբ Գևորգի շքանշան» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Վեկսելբերգին ֆոնդին[4]։ Պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[5]։
«Սուրբ Գևորգի շքանշան» ոսկերչական ձուն ստեղծվել է կայսրին Սուրբ Գևորգի շքանշանով պարգևատրելու հիշատակին[5]։
Սպիտակ էմալով պատված ձվի մակերևույթին կանաչ ցանց և Սուրբ Գևորգի շքանշանի ժապավենն է պատկերված[6]։ Ձվի գագաթը պսակված է Մարիա Ֆեոդորովնայի արծաթե միացագրով՝ զարդարված կանաչ զարդաքանդակներով[1]։ Հակադիր ծայրին գրված է ստեղծման տարեթիվը՝ «1916»[4]: Ձուն ունեցել է ցանցկեն տակդիր։
«Սուրբ Գևորգի շքանշան» ոսկերչական ձվի վրա տեղադրված հատուկ կոճակը սեղմելիս բացվում են ձվի վրայի մեդալիոնները։ Դրանց տակ երևում են Նիկոլայ II կայսեր և արքայազն Ալեքսեյ Նիկոլաևիչի ջրաներկ դիմանկարները[7]։
Նիկոլայ II կայսրը «Սուրբ Գևորգի շքանշան» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1916 թվականին՝ Զատկի տոնին[8]։
Երկու տարի անց՝ 1919 թվականին Մարիա Ֆեոդորովնան «Մալբորո» բրիտանական նավով տարագրվում է Ռուսաստանից՝ իր հետ Դանիա[9] տանելով միակ կայսերական ձուն՝ «Սուրբ Գևորգի շքանշանը»[2]։
1928 թվականին կայսրուհու մահից հետո ձուն անցնում է նրա դստերը՝ Քսենիա Ռոմանովային։ Վերջինիս մահից հետո նրա որդին՝ Վասիլի Ռոմանովը ձուն վաճառում է Սոթբիս աճուրդի տանը։ 1978 թվականին «Ֆորբս» ընկերության հավաքածուի մի մասն էր կազմում ձուն։ 2004 թվականին Սոթբիս[6] աճուրդի տանից ձուն գնում և հայրենիք է վերադարձնում Վիկտոր Վեկսելբերգը[7]։