Ստանիսլավ Լեոնովիչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Станислав Викторович Леонович |
Մասնագիտացում | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1958 |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | հուլիսի 1, 2022 (63 տարեկան) |
Ստանիսլավ Լեոնովիչ (ռուս.՝ Станислав Викторович Леонович, հուլիսի 22, 1958, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2022). նախկին խորհրդային գեղասահորդ, Խորհրդային Միության զուգասահքի եռակի չեմպիոն։ Այժմ՝ մենասահորդների և սպորտային պարազույգերի մարզիչ Ֆրանսիայում։
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982): ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1988):
Սահել սկսել է 7 տարեկանից՝ ԲՍԱ ակումբում (Սվերդլովսկ)։ Այնուհետև զույգ կազմելով Տատյանա Մուրատովայի հետ՝ մարզվել է Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ՝ ներկայացնելով «Սպարտակ» ակումբը[1]։ 1977 թվականին դարձել է սպորտի վարպետ։ 1977-78 թթ. մրցաշրջանից հանդես է եկել Մարինա Պեստովայի հետ։ Զույգի մարզիչն է դառնում Ստանիսլավ Ժուկը։ 1977 թվականի դեկտեմբերին «Московские новости» թերթի մրցանակի համար մրցաշարում նրանք զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների IV Ձմեռային սպարտակիադայում զույգը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Այս հաջողությունների շնորհիվ նրանք ընդգրկվում են ԽՍՀՄ ազգային հավաքականում։ Իրենց առաջին աշխարհի առաջնությունում զույգը կատարում է մեկ ձեռքով բարդ պահումներ, երկու պտույտ՝ եռակի լուց և եռակի ֆլիպ։ 1980 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առաջին անգամ ստանում են բրոնզե մեդալ։ Ս. Ա. Ժուկը ազատ ծրագրում մտցնում է քառակի պտույտում երկու պահում (դրանցից մեկը կատարվեց մեկ ձեռքով)։ 1981 թվականի ԽՍՀՄ առաջնության ազատ ծրագրի անհաջող ելույթի պատճառով զույգը չհայտնվեց ազգային հավաքականում և բաց թողեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները։
Այնուամենայնիվ, հաջորդ տարին նրանց ամենահաջողակ մրցաշրջանն էր։ Զույգը հաղթում է ԽՍՀՄ առաջնությունը և Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում (1982) զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Դա հիմնականում պայմանավորված էր ծրագրի բարդացումով, որի մեջ ներառված էր բարդ պտույտ-ակսելը երեք ու կես պտույտով։ ԽՍՀՄ առաջնությունում երկրորդ հաղթանակից հետո 1983 թվականի Աշխարհի առաջնությանը Պեստովա/Լեոնովիչ զույգը անհաջող հանդես եկավ (պարընկերուհին եռակի սալխ նետման և կրկնակի ակսել ցատկի ժամանակ վայրէջք կատարեց զույգ ոտքով, արդյունքում դրանք չհաշվեցին), և զույգն ավարտեց իր սիրողական կարիերան։
Բարեկազմ, փխրուն, ցածրահասակ Մարինա Պեստովան և հակառակը` բարձրահասակ, աթլետիկ Ստանիսլավ Լեոնովիչը որպես զույգ զարմանալիորեն ներդաշնակորեն էին դիտվում սառույցի վրա և, համապատասխանաբար, հիմնված էին զույգով կատարված էլեմենտների վրա՝ տարբեր բարդ պահումներ։ 1977/78թթ. ազատ ծրագրում կատարեցին յոթ պահում՝ թեքումներ, տոդես և այլն։
Գեղասահքի պատմություն է մտել երկու զույգի ցուցադրական ելույթ՝ Չերկասովա/Շախրայ և Պեստովա/Լեոնովիչ (իսկ հետո նույնիսկ երեք՝ Պերշինա/Ակբարով), ովքեր սառույցի վրա շարժվում և էլեմենտները կատարում էին սինխրոն (երաշժ.՝ Ա. Զացեպին «Երգ արջերի մասին»)։
Ավարտելով կարիերան՝ Լեոնովիչն անցավ մարզչական գործունեության։ Սկսեց մարզել Գորդեևա/Գրինկով զույգին։ ԲԿՄԱ-ի ղեկավարության հետ Ս. Ա. Ժուկի կոնֆլիկտից հետո վերջինիս մոտից Լեոնովիչի ղեկավարությամբ մարզվելու են տեղափոխվում Ա. Կոնդրաշովան, Ա. Ֆադեևը, վերադառնում է Գորդեևա/Գրինկով զույգը, ում էլ Լեոնովիչը 1988 թվականին տարավ դեպի ոսկին։ 1990-ականների սկզբներին տեղափոխվել է Գրենոբլ (Ֆրանսիա), այնտեղ 2 տարի աշխատել է երեխաների հետ, հիմնականում՝ մենասահորդների հետ, եղել է նաև Փարիզում, որտեղ խորհրդատուն էր Աբիտբոլ/Բերնադի, ինչպես նաև այլ զույգերի[2]։ 1993-98 թվականներին ապրել և աշխատել է Ամնեվիլում[2]։ 1998 թվականից աշխատում է Փարիզի «Բերսիում»։ Մարզել է Աբիտբոլ/Բերնադի զույգին, այնուհետև մենասահորդուհի Վանեսսա Գյուսմերոլիին, Մարիլեն Պլա/Յաննիկ Բոներ[3] զույգին և այլոց։
Ամուսնացած է նախկին գեղասահորդուհի Օլգա Մակարովայի հետ, ով էլ օգնում է նրան սաների համար ծրագրեր բեմադրել։ Զույգն ունի երկու դուստր։
Մրցումներ/մրցաշրջան | 1977—1978 | 1978—1979 | 1979—1980 | 1980—1981 | 1981—1982 | 1982—1983 |
---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 4 | |||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 7 | 5 | 3 | 2 | 6 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 7 | 4 | 3 | 2 | ||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 2 | 1 | 4 | 1 | 1 |