Գյուղ | ||
---|---|---|
Վարագավան | ||
![]() Վարագավանի Նոր Վարագավանքը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ, Տավուշի շրջան, Հայկական ԽՍՀ, Ռուսական կայսրություն, Հայաստան, Քարթլի-Կախեթի թագավորություն, Քարթլիի թագավորություն և Վրաց թագավորություն | |
Վարչական ղեկավար | Սամվել Եղիկյան | |
Հիմնադրված է | XVIII դար թ. | |
Առաջին հիշատակում | 12-րդ դար | |
Այլ անվանումներ | Հախում (1978) | |
ԲԾՄ | 800 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 672 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վարագավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վարագավան (նախկին անվանումը՝ Հախում), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Երևանից՝ 182 կմ, մարզկենտրոնից՝ 49 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 4.5 կմ հեռավորության վրա։
Վարագավանը հիմնադրվել է 18-րդ դարում, նախկինում կոչվել է Հախում՝ գյուղի միջով անցնող գետակի անունով։ 1978 թվականին գյուղի մոտ գտնվող 12-րդ դարում կառուցված «Նոր Վարագավանք»-ի անունով գյուղը վերանվանվել է Վարագավան[1]։
Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +32 C է, ձմռանը՝ 0-ից +2C։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարագավանի մշտական բնակչությունը կազմել է 630, առկա բնակչությունը՝ 607 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում եկել են Արցախից։
Վարագավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, պահածոների գործարան և այլն։ Բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ, անասնապահությամբ, պտուղների վերամշակմամբ։
Պատմամշակութային կոթողներ՝
|