Վերա Նիկոլիչ Պոդրինսկա խորվ.՝ Vera Nikolić Podrinska | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1886 |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | մարտի 28, 1972[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Վերա Նիկոլիչ Պոդրինսկա(հունիսի 8, 1886 Զագրեբ-մարտի 28, 1972 Զագրեբ) խորվաթ նկարիչ և բարոնուհի։
Պոդրինսկան Բարոն Վլադիմիր Նիկոլիչ և բարոնուհի Գաբրիելլա Էլլա Ֆրանցիսկա Մարիայի(ծնված՝ Սքոթի) դուստրն էր։ Նիկոլիչին նկարել է սովորեցրել խորվաթ նկարիչ Օտտո Իվեկովիչը 1900 թվականից, այնուհետև սովորել է Փարիզում ՝ Անդրե Լոտեի և Լեո Յունեկի մոտ։ 1917 թվականին առաջին ցուցադրությունը ունեցավ։
1944 թվականին Խորվաթիայի Անկախ Պետության կառավարության կողմից Զագրեբի Պանտովչակ փողոցում գտնվող նրա սեփականությունում տեղակայվել էր բանտային ճամբար[2]։ Ճամբարում պահվում էին գերի ընկած ամերիկացի օդաչուները։ Օդաչուներին թույլատրվել է աշխատել Նիկոլիչի խաղողի այգում և օգտագործել նրա ունեցվածքը թենիս խաղալու և երաժշտություն լսելու և այլ գործունեության համար։
Պատերազմից հետո նրա ունեցվածքը կա՛մ ազգայնացվեց, կա՛մ գնվեց իշխող Կոմունիստական կուսակցության կողմից, և կառուցվեց Վիլա Զագորջեն՝ Հարավսլավիայի առաջնորդ Յոսիպ Բրոզի կալվածքը։
1957 թվականին Նիկոլիչը գիրք է հրատարակել Զագրեբից Բանգկոկ («Զագրեբից Բանգկոկ») ճանապարհորդելու մասին[3]։
Նիկոլիչը 1966 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու իր աշխատանքների ցուցադրությանը։ Նրան դիմավորեցին մի քանի նախկին բանտարկյալներ, որոնք պահվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա կալվածքում[4]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|