![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Վիտալի Յուրևիչ Վիզավեր | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 22, 1978[1] (46 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Խերսոնի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին: |
Վիտալի Յուրևիչ Վիզավեր (ուկրաիներեն՝ Віталій Юрійович Візавер, դեկտեմբերի 22, 1978[1], Խերսոնի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է կիևյան ԲԿՄԱ-2-ը, որը հանդես էր գալիս Ուկրաինայի ֆուտբոլի Առաջին լիգայում։ 1998 թվականին խաղացել է «Ռիգոնդուի» կազմում։ Ավելի ուշ շուրջ երեք տարի հանդես է եկել հայկական «Տիտան» ակումբի կազմում։ 2003 թվականին ոչ այնքան երկար ժամանակ հանդես է եկել «Վոլգար-Գազպրոմի» կազմում, ինչից հետո տեղափոխվել է իվանոֆրանկովսկյան «Սպարտակ»։ 2005 թվականին համալրել է «Ղրիմտեպլիցա» ակումբի կազմը, որտեղ դարձել է թիմի առաջատարներից մեկը։ Այս թիմի կազմում նա անցկացրել է 7 մրցաշրջան։ Այդ թիմի հետ ունեցած պայմանագրի ժամկետի լրանալուն պես տեղափոխվել է Կրամատորսկի «Ավանգարդ»։
Պրոֆեսիոնալ հարթակում անցկացրել է ավելին քան 400 ֆուտբոլային հանդիպում։
Վիտալի Վիզավերը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 22-ին Խերսոնի մարզում, որտեղ և ծնվել են նրա ծնողները և ապրում են մինչև հիմա[2]։ Վիզավերը սկսել է զբաղվել ֆուտբոլով հենց այստեղ, այնուհետև տեղափոխվել է Կիև[2]։ Այնտեղ նա շարունակում է զբաղվել ֆուտբոլով Ֆիզիկուլտուրայի հանրապետական բարձրագույն ուսումնարանում[2]։
1996 թվականի հունսին Վիտալին կիևյան «ԲԿՄԱ-2» ակումբի կազմում Ուկրաինայի սիրողական առաջնության 1995-96 թվականների մրցաշրջանի շրջանակներում՝ մասնակցում է չորս հանդիպման։ 1996-97 մրցաշրջանում «ԲԿՄԱ-2»-ը սկսում է հանդես գալ Ուկրաինայի առաջին լիգայում։ Այդ ակումբըը դառնում է առաջին պրոֆեսիոնալ ակումբը Վիտալիի կարիերայում[2]։ 1996 թվականի օգոստոսի 12-ին ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը Առաջին լիգայում։ Նրա առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային խաղն է դառնում սևերոդոնեցկյան «Խիմիկի» դեմ կայացած տնային հանդիպումը[3], որում Վիզավերը հանդիպման 58-րդ րոպեին Օլեգ Խվոյային փոխարինելով մտնում է խաղադաշտ։ Այս մրցաշրջանում նա մասնակցում է 25 հանդիպման, ընդ որում 16-ին՝ ակումբի հիմանական կազմի հետ միասին։ Հաջորդ՝ 1997-98 մրցաշրջանի առաջին կեսը նա անցկացնում է «ԲԿՄԱ-2-»ի կազմում և այդ ընթացքում մասնակցում է 9 հանդիպման՝ Առաջին լիգայում և 5 հանդիպման՝ Ուկրաինայի գավաթի խաղարկության շրջանակներում։ Ընդհանուր հաշվարկով Վիտալիի հաշվին «ԲԿՄԱ-2»-ի կազմում կա անցկացրած 34 հանդիպում Առաջին լիգայում։
1998 թվականի սկզբում Վիտալին համալրում է «Ռիգոնդու» ակումբի կազմը, որը ներկայումս կրում է «Ռոս» անունը։ Այդ ակումբը հանդես էր գալիս Ուկրաինայի երկրորդ լիգայում։ 1998 թվականի ապրիլի 1-ին Վիզավերը նշում է իր նորամուտը «ՍԿ Օդեսսա» ֆուտբոլային ակումբի դեմ կայացած արտագնա խաղի ժամանակ։ «Ռիգոնդուի» կազմում Վիտալին անցկացնում է ընդամենը կես տարի։ Մրցաշրջանի երկրորդ կեսի տվյալներով Վիզավերը անցկացրել էր 15 հանդիպում և դարձել էր 1 գոլի հեղինակ։ Այդ ընթացքում նա հասցրել էր դառնալ թիմի հիմնական կազմի լիակատար անդամներից մեկը։ Հաջորդ` 1998-99 թվականների մրցաշրջանի սկզբում «Ռիգոնդուի» կազմում Վիտալին Առաջին լիգայի շրջանակներում մասնակցում է չորս հանդիպման։ Ընդհանուր հաշվարկով Վիտալի Վիզավերը այս ակումբի կազմում ունի անցկացրած 19 խաղ և հեղինական մեկ գոլ. բոլոր հանդիպումներին ֆուտբոլիստը մասնակցել էր ամբողջությամբ՝ առանց փոխարինվելու կամ փոխարինում կատարելու։
1999 թվականի գարնանը Վիտալին համալրում է Երկրորդ լիգայում հանդես եկող հայկական «Տիտան» ֆուտբոլային ակումբի կազմը։ 1999 թվականին նա նշում է իր նորամուտը այդ թիմի կազմում՝ «Պորտովիկա» ակումբի դեմ կայացած խաղում[4]. Վիզավերը այդ խաղը սկսում է թիմի մեկնարկային կազմի հետ միասին, սակայն հանդիպման 67-րդ րոպեին փոխարինվում և լքում է խաղադաշտը։ 1998-99 թվականների մրցաշրջանում նա «Տիտանի» կազմում անցկացնում է 7 հանդիպում։ Հաջորդ՝ 1999-00 մրցաշրջանում Վիզավերը Երկրորդ լիգայի շրջանակներում մասնակցում է 22 հանդիպման, իսկ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում՝ 3 հանդիպման։
2000-01 թվականների մրցաշրջանում «Տիտանը» Երկրորդ լիգայում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Վիզավերը այդ լիգայում անցկացրած 24 հանդիպումներում դառնում է 3 գոլի հեղինակ, իսկ Ուկրաինայի գավաթի խաղարկության շրջանակներում մասնակցում է 5 հանդիպման։ Հաջորդ՝ 2001-02 մրցաշրջանում, «Տիտանի» կազմում Վիզավերը Երկրորդ Լիգայում մասնակցում է 30 հանդիպման, իսկ Գավաթի խաղարկությունում՝ 4: 2002-03 մրցաշրջանի առաջին մասում նա «Տիտանի» կազմում, Երկրորդ լիգայում մասնակցում է արդեն 15 հանդիպման։ Ընդհանուր հաշվարկով Վիզավերը այդ ակումբի կազմում ունի անցկացրած 98 հանդիպում և հեղինակած 3 գոլ։
2005 թվականի ամռանը Վիտալին համալրում է Ղրիմտեպլիցայի կազմը, որը Ուկրաինայի առաջին լիգայում դեռևս նորեկ էր[5][6]։ Վիզավերի տեղափոխության «մեղավորը» ակումբի նախագահ Ալեքսանդր Վասիլևն էր։ Այդ ժամանակ Վիտալին սովորում էր Սիմֆերոպոլ քաղաքի ազգային համալսարանում[2]։ Հաճախ լինելով Ղրիմում, նա համաձայնության էր հասել ակումբի տնօրինության հետ, որը գտնվում էր Ղրիմից ոչ հեռու և շուտով պայմանագիր էր կնքել «Ղրիմտեպլիցա» ակումբի հետ[2]։ Պայմանագրի կնքման ժամանակ Վիզավերը հանդիսացել էր ազատ գործակալ[7]։ Ակումբի գլխավոր մարզիչը Օլեգ Լուտկովն էր, իսկ որոշ ժամանակ անց ակումբը գլխավորում է Անվար Սուլեյմանովը, ով «Տիտանը» մարզելու ժամանակաշրջանում նաև ծանոթ էր Վիտալիի հետ։ 2005 թվականի հուլիսի 30-ին Վիզավերը նշում է իր նորամուտը նոր թիմի կազմում։ Նորամուտային խաղն է դառնում «Զարիի» դեմ Առաջին լիգայի շրջանակներում կայացած արտագնա խաղը, որում Վիզավերը մասնակցելով հանդիպման ամբողջ ընթացքին դեղին քարտ է ստանում։ 2005-06 մրցաշրջանի երկրորդ կեսի մեծ մասը Վիտալին բաց է թողնում ստացած վնասվածքի պատճառով[8]։ Ընդհանուր հաշվարկով Վիտալին այդ մրցաշրջանում մասնակցում է 22 հանդիպման Առաջին լիգայում և 1 հանդիպման Գավաթի խաղարկության շրջանակներում։
Հաջորդ՝ 2006-07 մրցաշրջանում «Ղրիմտեպլիցան» Առաջին լիգայում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Վիզավերը մասնակցում է 29 հանդիպման։ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում ակումբը հասնում է մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ զիջում է «Տավրիա» ակումբին։ Վիզավերը գավաթի խաղարկության շրջանակներում մասնակցություն է ունենում 3 հանդիպման։ 2007 թվականի նոյեմբերին մասնակցում է Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկությանը, որտեղ ակումբի հետ հաղթանակ է տանում։ Այդ մրցաշարի եզրափակչում ակումբը հաղթանակ է տանում «Օլկոմի» դեմ խաղում և ճանաչվում է չեմպիոն[9]։ 2008 թվականի ձմռանը Վիտալին ակումբի հետ հավաք է անցկացնում Թուրքիայում[10]։ 2007-08 մրցաշրջանում Վիզավերը Առաջին լիգայում մասնակցում է 34 հանդիպման և դառնում է երկու գոլի հեղինակ, իսկ Ուկրաինայի գավաթի խաղարկություն մասնակցում է ընդամենը մեկ հանդիպման։
2008 թվականի հուլիսի 27-ին «Կոմմունալնիկայի» դեմ կայացած արտագնա խաղում, Վիզավերը հանդիպման 39-րդ րոպեին կատարած հարվածով դառնում է գեղեցիկ գոլի հեղինակ[11][12]։ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին «Կնյաժայի» դեմ խաղում Վիտալի Վիզավերը մասնակցում է «Ղրիմտեպլիացայի» կազմում իր հարյուրերորդ հանդիպմանը[13]։ 2009 թվականի փետրվարին Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկությունում ակումբը վաստակում է բրոնզե մրցանակներ։ Երրորդ տեղի համար ընթացող պայքարում նրանք հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով կարողանում են հաղթանակ տանել «Ֆորոսի» պայքարում[14]։ 2008-09 թվականների մրցաշրջանի ընդհանուր հաշվարկով Վիտալին Առաջին լիգայում մասնակցում է 22 հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ, իսկ գավաթի խաղարկությունում խաղադաշտ է դուրս գալիս երկու խաղում։ Ինչպես նաև Վիտալին այս մրցաշրջանում հանդես է գալիս Ղրիմտեպլիցայի երկրորդ թիմի՝ «Սպարտակի» կազմում[15]։
2009 թվականի հունիսին «Ղրիմտեպլիցայի» պաշտոնական կայքում «Ակումբի վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ» կոչման համար անցակված հարցման արդյունքում Վիզավերը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[16]։ 2010 թվականի փետրվարին «Ղրիմտեպլիցան» դառնում է Ղրիմտեպլիցայի գավաթի դափնեկիր[17]։ 2009-10 մրցաշրջանում Վիզավերը Առաջին լիգայում անցկացնում է 30 հանդիպում, իսկ ակումբը ինչպես նախորդ այնպես էլ այս մրցաշրջանում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Գավաթի խաղարկությունում Վիտալին մասնակցում է 3 հանդիպման և դառնում է 1 գոլի հեղինակ, որի շնորհիվ նա հեղինակելով խաղի միակ գոլը իր թիմին հաղթանակ է պարգևում «Նիկոլաևի» դեմ 1/16 եզրափակչում կայացած խաղում։ «Ղրիմտեպլիցան» հասնում է մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ զիջում է «Մետալուրգին»։
2010 թվականի հուլիսի 24-ին Վիտալին իր նախկին թիմի՝ «Տիտանի» դեմ խաղում անցկացնում է «Ղրիմտեպլիցայի» կազմում իր 150-րդ հանդիպումը[18]։ 2010 թվականի ամռանը նա ակումբի հետ ունեցած իր պայմանագրի ժամկետը երկարաձգում է մինչև 2012 թվականի հունիսի 30-ը[19]։ 2010 թվականի դեկտեմբերին «Ղրիմտեպլիցան» մասնակցություն է ունենում Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկության մինի-ֆուտբոլային առաջնությանը, որում ակումբը հաղթանակ է տանում[20], իսկ 2011 թվականի փետրվարին նրանք մասնակցում են արդեն համանուն մրցաշարի ֆուտբոլային առաջնությանը[21], որի ավարտից հետո ակումբը կրկին հավաք է անցկացնում Թուրքիայում[22]։ 2010 թվականի մայիսի 12-ին «Զվեզդայի» դեմ կայացած տնային խաղում Վիզավերը ինքնագոլի հեղինակ է դառնում[23]։ 2010-11 մրցաշրջանում նա մասնակցում է 18 հանդիպման Առաջին լիգայում և 1 հանդիպման գավաթի խաղարկությունում։ «Ղրիմտեպլիցան» այս անգամ Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
Հաջորդ մրցաշրջանի սկզբում առաջին չորս տուրերում Վիզավերը դառնում է երեք գոլի հեղինակ երեք տուր անընդմեջ։ Չորրորդ տուրում կայացած «Էներգետիկի» դեմ խաղում Վիտալին նաև անցկացնում է Ուկրաինայի առաջին լիգայում իր 250-րդ պաշտոնական հանդիպումը[24]։ 2011 թվականի օգոստոսի 13-ին «Ստալիի» դեմ տնային խաղում, որը ավարտվում է «Ղրիմտեպլիցայի» 4-1 հաշվով հաղթանակով[25], Վիտալին հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դառնում։ 2011 թվականի նոյեմբերի 12-ին Վիտալիի նախկին թիմը հանդիսացող «Տիտանի» դեմ արտագնա խաղում ուկրաինացի պաշտպանը հանդիպման 64-րդ րոպեին կրկին ինքնագոլի հեղինակ է դառնում[26][27]։
2012 թվականի փետրվարին «Ղրիմտեպլիցայի» հետ միասին Վիտալին հաղթանակ է տանում Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկությունում[28]։ 2012 թվականի փետրվարի 26-ին կայացած Սվերդլովսկի «Շախտյորի» դեմ ընկերական խաղում[29], Վիզավերը հանդիպման 90-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դառնում[30]։ 2012 թվականի մարտին ակումբի հետ միասին կրկին հավաքների նպատակով ուղևորվում են Թուրքիա[30]։ 2011-12 մրցաշրջանում «Ղրիմտեպլիցան» Առաջին լիգայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Վիզավերը մասնակցելով 26 հանդիպման դառնում է երեք գոլի հեղինակ։ Ինչպես նաև ուկրաինացի ֆուտբոլիստը երկու անգամ հայտնվում է Football.ua կայքի կողմից կազմվող տուրի խորհրդանշական թիմի կազմում (3-րդ և 27-րդ տուրերում)[31][32]։
«Ղրիմտեպլիցայի» կազմում ընդհանուր հաշվարկով Վիտալի Վիզավերը անցկացնում է յոթ մրցաշրջան և Առաջին լիգայում մասնակցելով 181 հանդիպման դառնում է 6 գոլի հեղինակ։ Այդ շրջանում նա մարզվում է 10 ֆուտբոլային մարզիչների գլխավորության տակ։ «Ղրիմտեպլիցայի» կազմում նա սկզբում հանդես է գալիս 3-րդ համարի մարզաշապիկով, իսկ ավելի ուշ արդեն 2-րդ համարի մարզաշապիկով։ Նա համարվում էր ակումբի առաջատարներից մեկը[33], ինչպես նաև փոխ-թմավագը[2]։ Ավագի թևկապով Վիտալին իր թիմի հետ դուրս է եկել խաղադաշտ հինգ անգամ[18]։ Ակումբի կազմում անցկացրած հանդիպումների թվով նա զիջում է միայն Վիտալի Սարանչուկովին։
«Ղրիմտեպլիցայի» հետ ունեցած պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Վիզավերը դառնում է ազատ գործակալ և այդ կարգավիճակով համալրում է Կրամատորսկի «Ավանգարդի» կազմը։ 2012-13 մրցաշրջանում նա պետք է հանդես գար Երկրորդ լիգայում, սակայն քանի որ «Նիվա» ֆուտբոլային ակումբը առաջնությունից դուրս է հանվում՝ «Ավանգարդը» զբաղեցնում է նրա տեղը Առաջին լիգայում և չի լքում այն[34]։ Ակումբի գլխավոր մարզիչը Սերգեյ Շևչենկոն էր։ Վիտալին նաև կիրովոգրադսկյան «Զվեզդա» տեղափոխվելու հնարավորություն ուներ[35]։ «Ավանգարդի» կազմում է հանդես գալիս նաև Վիզավերի համագյուղացին՝ Ալեքսանդր Բրինկոն։ Այստեղ Վիտալին վերցնում է երրորդ համարի մարզաշապիկը։
Ակումբի կազմում Վիտալին նշում է իր նորամուտը 2012 թվականի հուլիսի 14-ին առաջնության առաջին տուրում կայացած «Զվեզդա» ակումբի դեմ խաղում, որին նա մասնակցում է որպես ակումբի թմավագ[36]։ 2012 թվականի հուլիսի 14-ին առաջնության երրորդ տուրում կայացած «Դինամո-2» ակումբի դեմ խաղում Ավանգարդը տանում իր պատմության մեջ առաջին հաղթանակը Առաջին լիգայում։ Վիտալի Վիզավերը այդ խաղի 74-րդ րոպեին հեղինակում է իր թիմի երկրորդ գոլը և հաստատում հանդիպման վերջնական հաշիվը[37]։ Այդ խաղից հետո նա Football.ua կայքի կողմից ընդգրկվում է առաջնության երրորդ տուրի խորհրդանշական թիմի կազմի մեջ[38]։ Վիզավերը այդ կազմի մեջ է ընդգրկվում նաև 7-րդ տուրից հետո, որում «Ավանգարդը» հաղթել էր Վիտալիի նախկին ակումբը համարվող «Ղրիմտեպլիցային»[39]։
Վիտալին իր ապագա կնոջ՝ Մարիայի հետ ծանոթացել է Սիմֆերապոլում, որտեղ բնակվում էր «Ղրիմտեպլիցայի» կազմում հանդես գալու տարիներին[2][18]։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսի 20-ին, «Ղրիմտեպլիցայի» 10-րդ հոբելյանի տոնման ժամանակ[40]։ Մարիայի հետ միասին Վիտալին խնամում է իրենց աղջկան՝ Ուլյանային։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Վիզավեր» հոդվածին։ |
|