Տեստաչչո կամուրջ Ponte Testaccio | |
---|---|
Անունով | Տեստաչչո |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | կամարավոր կամուրջ |
Նյութ | տրավերտին |
Հատում է | Տիբեր |
Երկարություն | 121,91 մ |
Լայնություն | 31,3 մ |
Շինարարության սկիզբ | 1938 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Տեստաչչո կամուրջ (իտալ.՝ Ponte Testaccio), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Largo Giovanni Battista Marzi Պորտուենսե բուլվարին Տեստաչչո և Պորտուենսե շրջաններում[2]։
Կամուրջը նախագծել է ճարտարապետ Բաստիանելլին։ Կառուցումը սկսվել է 1938 թվականին։ Այն պետք է միացներ Վիալե Ավենտինոյի շարունակությունը Տրաստևերե երկաթուղային կայարանին։ Անունը պետք է լիներ Պոնտե դ՛Աֆրիկա։
կամրջի բացումը տեղի է ունեցել 1948 թվականին։
Կամուրջն ունի մեկ կամար։ Երկարությունը կազմում է 122 մետր։ Չորս տրավերտինե ցայտաքանդակներ զարդարում են նրա պատերը։
Տեստաչչո կամուրջ կարելի է հասնել Հռոմի մետրոպոլիտենի B գծով Պիրամիդ կայարանից։
D գծի կառուցումից հետո հնարավոր կլինի այնտեղ հասնել Նիևո կայարանից։
FL1 երկաթգծով կարելի է հասնել Տրաստևերե կայարանից։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տեստաչչո կամուրջ կատեգորիայում։ |
|