Փոլ Դուգլաս Քովերդել Paul Coverdell | |
3 հունվար 1993 - 18 հուլիս 2000 | |
---|---|
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Կրթություն՝ | Միսսուրիյական համալսարան |
Մասնագիտություն՝ | Քաղաքագետ |
Ազգություն | ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Դավանանք | Բողոքական Քրիստոնեություն |
Ծննդյան օր | հունվարի 20, 1939[1] |
Ծննդավայր | Դե Մոյն |
Վախճանի օր | հուլիսի 18, 2000[1][2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Ատլանտա |
Թաղված | Arlington Memorial Park[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Փոլ Դուգլաս Քովերդել (անգլ.՝ Paul Douglas Coverdell, հունվարի 20, 1939[1], Դե Մոյն, ԱՄՆ - հուլիսի 18, 2000[1][2], Ատլանտա), ամերիկացի հանրապետական, քաղաքագետ։ Ներկայացնում էր Ջորջիա նահանգը Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատում 1993 թվականից մինչև մահը։
Փոլ Դուգլաս Քովերդելը ծնվել է 1939 թվականի հունվարի 20-ին Այովայի Նահանգի, Դե-Մոյն քաղաքում, վախճանվել է 2000 թվականի հուլիսի 18-ին, Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Միսսուրիի համալսարանը, ծառայության է անցել ԱՄՆ-ի բանակում 1962 թվականից մինչև 1964 թվականը։ Ջորջիայում եղել է բիզնեսմեն։ 1971 թվականից 1989 թվականը եղել է նահանգի սենատի անդամ, որտեղ նա 1974 թվականին ընտրվել է փոքրամասնության նախագահ։ Քովերդելը մասնակցել է Ջորջ Հերբերտ Ուոկեր Բուշի նախագահական նախընտրական կազմակերպությունում 1988 թվականին, 1989 թվականից մինչև 1991 թվականը եղել է «Խաղաղության կորպուս» կազմակերպության տնօրենը։
Բողոքական քրիստոնյա է։ Քովեդելայի արձանը գտնվում է Ատլանտայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Քովերդել» հոդվածին։ |
|