Քեթրին Սարաֆյան | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Katherine Sarafian |
Ծննդյան թիվ՝ | 1970 |
Ծննդավայր՝ | Սան Լեոնառդո, ԱՄՆ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ազգություն՝ | Հայ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | պրյոդուսեր |
Կարիերա՝ | 1995 - ներկա |
Ուղղություն՝ | անիմացիա |
IMDb։ | ID 0764780 |
Քեթրին Սարաֆյան (անգլ.՝ Katherine Sarafian[1], 1970[2], San Leandro, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի պրոդյուսեր Պիքսարում։ 2007 թվականին եղել է «Առևանգում» կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսերը։ Ինչպես նաև աշխատել է Պիքսարի այլ նախագծերի վրա։
Առավել հայտնի աշխատանքներից են «Խիզախը» անիմացիոն ֆիլմը[3]։
Քեթրին Սարաֆյանը ընտանիքի երեք երեխաներից միջնեկն է։ Մեծացել է Սան ԼԵոնարդոյում՝ Կալիֆոռնիա նահանգում։ Նրա ծնողները հայեր էին։ Մայրը՝ Ալիսան զբաղվել է քաղաքացիական հարցերի հետ կապված ակտիվ գործունեությամբ։ Նրա հայրը եղել է քահանա Սուրբ Վարդան հայկական եկեղեցում, ով մահացել է 2009 թվականին։ Հայկական ավանդույթները և եկեղեցական ու հոգևոր գործոնը մեծ ազդեցություն են թողել Քեթրինի վրա։
Սարաֆյանը աշխատել է Պիքսար ընկերության «Առևանգում» կարճամետրաժ ֆիլմի վրա (2006), ինչպես նաև «Խիզախը» ֆիլմի վրա, որի պրեմիերան եղել է 2012 թվականին[4]։ Հենց այդ ֆիլմի համար նա նոմինացվել է Producer's Guild Award-ի ակնառու պրոդյուսեր անիմացիոն ֆիլմի համար անվանակարգում[5]։
2013 թվականի հունվվարի 13-ին Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխույան ժամանակ Քեթրին Սարաֆյանը և Խիզախը մուլտֆիլմի ռեժիսոր Մարկ Էնդրյուսը ստացել և ընդունել են մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար։
Քեթրինը բնկավում է Օկլենդում իր ամուսնու հետ՝ Մհեր Գուրջյանի, ով վիզուալ էֆեկտների մասնագետ է։ Նրա հետ ամուսնացել է «Խիզախ» մուլտֆիլմի աշխատանքների ժամանակ։ Քեթրինը և Մհերը ունեն երկու որդի։
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում |
---|---|---|
1995 | «Խաղալիքների պատմություն» | Toy Story |
1998 | «Ֆլիկի արկածները» | A Bug's Life |
1999 | «Խաղալիքների պատմություն 2» | Toy Story 2 |
2001 | «Հրեշների ընկերություն» | Monsters, Inc. |
2004 | «Սուպեր ընտանիքը» | The Incredibles |
2006 | «Առևանգում» | Lifted |
2012 | «Խիզախը» | Brave |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Սարաֆյան» հոդվածին։ |
|