Օսկար Դավիչո Оскар Давичо | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Շաբաց, Սերբիա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1989 (80 տարեկան) կամ 1989[3][5][6][…] |
Վախճանի վայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, կոմիսար և լրագրող |
Լեզու | սերբախորվաթերեն |
Քաղաքացիություն | Հարավսլավիա |
Կրթություն | Փարիզի համալսարան և Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1930) |
Անդամակցություն | Սերբիայի գրողների միություն |
Պարգևներ | |
Oskar Davičo Վիքիպահեստում |
Օսկար Դավիչո (սերբ.՝ Оскар Давичо; հունվարի 18, 1909[1][2][3][…], Շաբաց, Սերբիա[4] - սեպտեմբերի 30, 1989 կամ 1989[3][5][6][…], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, կինոսցենարիստ։
Օսկար Դավիչոն գրականություն է մտել սյուրռեալիստների սերբական խմբի հետ. 1930-ական թվականներին նրան բանտարկեցին կոմունիստների հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Ետպատերազմյան առաջին տարիներին Դավիչոն գրում էր քաղաքական սուր ակնարկներ, քաղաքացիական պաթոսով բանաստեղծական գործեր («Զրենյանին» պոեմը, 1947, «Բալենին ցանկապատի այն կողմում» բանաստեղծությունների ժողովածուն, 1950)։ Իսկ 1950-ական թվականների սկզբին նա հանդես եկավ սոցիալիստական ռեալիզմի դեմ, օբյեկտիվորեն դառնալով վերածնվող մոդեռնիստական ուղղության հոգևոր առաջնորդը։ Քննադատների մի մասը գտնում է, որ «փիլիսոփայական մատերիալիզմը ֆրեյդիստական և սյուրռեալիստական դրույթների հետ միացնելու» նրա ձգտումը հանգեցրեց այն բանին, որ 1950֊ական թվերին Դավիչոյի բանաստեղծությունը «կորցրեց ոչ միայն նախկին երաժշտականությունը, լուսավոր տոները, այլև զրկվեց ընդհանրապես ծիծաղից և կյանքի հրճվանքից»։ Քննադատների մի այլ խումբ հենց այս բանաստեղծությունը հռչակեց «ապագայի բանաստեղծություն»։
Նրա բոլոր վեպերը՝ և՛ ազգային-ազատագրական շարժման («Երգը», 1952), և՛ սոցիալիզմի կառուցման («Բետոնը և լուսատտիկները», 1956), և՛ հին Հարավսլավիայում զրկանքների դեմ պայքարի մասին («Աքսոր» չորսհատորանոց էպոպեան, 1963-1966), հագեցած են գաղափարների սուր բախումով, դրանցում ակտիվորեն պաշտպանվում են հակաֆաշիստական պայքարը։ Հակասությունը պատկերման առարկայի և գրողի ընտրած պոետիկական միջոցների միջև, որը գնալով ավելի ու ավելի բացահայտ է դառնում, իրար բացասող միտումների, ինչպես, ասենք, ռեալիզմի ու սյուրռեալիզմի զուգակցումը Դավիչոյին ստիպեցին քննադատորեն վերաբերվել իր գեղարվեստական ըմբռնումներին։ ժամանակին հրապուրված լինելով գեղարվեստական կառուցվածքի ծայրահեղ բարդացվածությամբ, էպոպեայում նա ձգտում է վերադառնալ շարադրանքի оբյեկտիվացմանը[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Դավիչո» հոդվածին։ |
|