Օտտո Ֆունկե գերմ.՝ Otto Funke | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1828[1] |
Ծննդավայր | Խեմնից, Ռուդնոգորի շրջան, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն, Գերմանիա[2] |
Մահացել է | օգոստոսի 17, 1879 (50 տարեկան) կամ օգոստոսի 16, 1879[2] (50 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Մասնագիտություն | բժիշկ, համալսարանի դասախոս և ֆիզիոլոգ |
Աշխատատու | Լայպցիգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան |
Անդամություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա |
![]() |
Օտտո Ֆունկե (գերմ.՝ Otto Funke, հոկտեմբերի 27, 1828[1], Խեմնից, Ռուդնոգորի շրջան, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն, Գերմանիա[2] - օգոստոսի 17, 1879 կամ օգոստոսի 16, 1879[2], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[2]), գերմանացի ֆիզիոլոգ։
Օտտո Ֆունկեն ծնվել է 1828 թվականի հոկտեմբերի 27-ին Սաքսոնիայի Խեմնից քաղաքում[3]։ 1846-1851 թվականներին բժշկություն է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում, որտեղ 1852 թվականից սկսել է ֆիզիոլոգիա դասախոսել որպես պրիվատ-դոցենտ[4]։
1851 թվականին Ֆունկեին առաջին անգամ հաջողվել է բյուրեղացնել արյունը («Funkesche Kristalle»):
1854 թվականին Ֆունկեն նշանակվել է արտակարգ, 1856 թվականին՝ Լայպցիգում ֆիզիոլոգիական քիմիայի հաստիքային պրոֆեսոր, իսկ 1860 թվականին՝ ֆիզիոլոգիայի հաստիքային պրոֆեսոր Ֆրեյբուրգի համալսարանում[4]։
Ֆունկեի գիտական հետազոտությունները վերաբերում են ֆիզիոլոգիայի բոլոր ոլորտներին, հատկապես արյան բաղադրությանը, ճարպերի ներծծմանը, աղիների էպիթելի գործառույթին, քրտնարտադրությանը, նյարդերի ռեակցիային, ամոնիակի ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա և այլն։ Այս հետազոտություններից շատերի արդյունքները հրապարակվել են հեղինակի կողմից բժշկական հատուկ ամսագրերում[4]։
Բացի այդ, Ֆունկեն հրատարակել է ֆիզիոլոգիայի դասագիրք («Lehrbuch der Physiologie», 7-րդ խմբ. Գրյունգագեն, 3 հատոր, Համբուրգ, 1884-1887) և Լեմանի ֆիզիոլոգիայի դասագրքին ավելացվող աղյուսակներ` «Atlas der physiologischen Chemie» խորագրով (Լայպցիգ, 1853, 2-րդ հրատարակություն, 1858)։ Ֆիզիոլոգիայի հիմնական դասագրքի համար Հերման Ֆունկեն հոդված է մշակել` «Tastsinn und Gemeingefühle» (Լայպցիգ, 1880)[4]։
Նրա հայտնի աշակերտների թվում էր մասնավորապես Էվալդ Հերինգը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Ֆունկե» հոդվածին։ |
|