Ֆիրաս Դիրանի (անգլ.՝ Firass Dirani, արաբերեն արտասանվում է Ֆիհրաս, ապրիլի 29, 1984(1984-04-29), Սիդնեյ, Ավստրալիա), կինոյի և հեռուստատեսության ավստրալիացի դերասան, որն առավել հայտնի է «Հզոր ռենջերներ խորհրդավոր ուժ» ֆիլմում մարմնավորած Նիկի (կարմիր առասպելական ռեյնջեր) կերպարով։ 2009 թվականին նկարահանվել է «Համակցում» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Չարլիի դերը, իսկ արդեն 2010 թվականին նկարահանվել է «Քրեական Ավստրալիա» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ջոն Իբրահիմի դերը։ 2012 թվականից մինչև 2017 թվականը նկարահանվել է «Հուսահատ տնային տնտեսները» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ջասթին Բայնիի դերը
Դիրանին ծնվել է 1984 թվականին Սիդնեյում։ Ունի լիբանանյան ծագումնաբանություն[1]։ Սովորել է Սիդնեյի թատրոնի և հեռուստատեսության կենտրոնական քոլեջը դերասանական բաժնում։ Այնտեղ քոլեջը նրա համար սահմանել է կրթաթոշակ։
Դիրանին շարունակել է իր կարիերան Հոլիվուդում, մինչև ստացել է հրավեր՝ մարմնավորելու Ջոն Իբրահիմի դերը «Քրեական Ավստրալիա» հեռուստասերիալում։ 2010 թվականի ապրիլին Դիրանին ճանաչվել է «Cleo» ամսագրի տարվա տղամարդ[2]։
Նկարահանվել է «Պրոֆեսիոնալը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերները եղել են Ջեյսոն Սթեթհեմը, Քլայվ Օուենը, Իվոն Ստրախովսկին և Ռոբերտ դե Նիրոն։