Ֆրենսիս Արսենտև

Ֆրենսիս Արսենտև
Ծնվել էհունվարի 18, 1958(1958-01-18)
ԾննդավայրՀոնոլուլու, Territory of Hawaii
Մահացել էմայիսի 24, 1998(1998-05-24) (40 տարեկան)
Մահվան վայրԷվերեստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼուիսվիլի համալսարան, Stephens College? և The American School In Switzerland?
Մասնագիտությունլեռնագնաց

Ֆրենսիս Արսենտև (հունվարի 18, 1958(1958-01-18), Հոնոլուլու, Territory of Hawaii - մայիսի 24, 1998(1998-05-24), Էվերեստ), ամերիկուհի լեռնագնաց, ռուս լեռնագնաց Սերգեյ Արսենտևի կինը։ Առաջին կինը ԱՄՆ-ի պատմության մեջ, որը բարձրացել է Ջոմոլունգման (Էվերեստ) գագաթը՝ առանց լրացուցիչ թթվածնի աղբյուրների[1]։ Մահացել է լեռան գագաթից իջնելու ժամանակ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում։

Ծանոթություն Սերգեյ Արսենտևի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Դիստեֆանոն և Սերգեյ Արսենտևը ծանոթացել են 1991 թվականին, երբ Ֆրենսիսը հանդիպեց «Վիսոտնիկ» ալպինիզմի ակումբի արշավախմբի անդամներին՝ Չո֊Օյուի բազային ճամբար իջնելու ժամանակ[2]։ Այդ ժամանակ Դիստեֆանոն լեռնագնացությունից բացի Կոլորադոյում աշխատում էր նաև անշարժ գույքի գործակալ։ Այդ ժամանակ էլ նրան առաջարկեցին մասնակցել Անապուրնա լեռնագագաթը բարձրացող ակումբի արշավախմբին և նա համաձայնվեց։ Նախկինում նա ամուսնացած է եղել Ջո Դիստաֆոնոյի հետ և նարնից ունեցել է մեկ որդի՝ Փոլը[1]։

Մահվան հանգամանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական արշավախմբի անդամներ Արսենտևները երեք օր մնացին 8200 մետր բարձրության վրա, իսկ հետո 1998 թվականի մայիսի 22-ին 18։15 նրանք բարձրացան և հաղթահարեցին Էվերեստի գագաթը։ Իջնելու ժամանակ Ֆրենսիսը կորչում է և Արսենտևը առանց նրա վերադառնում է ճամբար։ Հետագայում, նրանք հանդիպում են Սերգեյին և ասում, որ տեսել են նրա կնոջը։ Սերգեյը իր կնոջը որոնելիս կորչում է և նրա մարմինը գտնում են ավելի ուշ։ Լեռնագնացներ Իենն Վոդուլլը և Քեթի Օդուարդը սկսում են օգնել Ֆրենսիսին։ Նրանք մի քանի ժամ անցկացնում են նրա հետ։ Ըստ լեռնագնացների, Ֆրենսիսը կրկնում էր «Մի թողեք ինձ»[3]։ Սակայն, անհնար էր փրկել նրան, Ֆրենսիսը գտնվում էր ծանր վիճակում հիպոթերմիայից և ցրտահարությունից[1]։ Ֆրենսիսի մահվան մասին փաստացի վկաներ չեն հաստատվել։ Արսենտև ամուսինները փորձում էին առանց լրացուցիչ թթվածնի նվաճել Էվերեստի գագաթը։ Այն ի սկզբանե տպավորիչ, բայց վտանգավոր ծրագիր էր[4].

Այստեղ մենք վերլուծում ենք Արսենտևի և Ֆրենսիսի գործերը։ Նրանք երկու անգամ փորձեցին դուրս գալ ճամբարից։ Մեկ անգամ լույսերն են սառում, իսկ մեկ ուրիշ անգամ այլ բան է տեղի ունենում։ Մենք ստիպված էինք իջնել հանգստանալու համար, սակայն նրանք այնտեղ մնացին հինգ օր։ Փորձում էին փրկել իրենց ուժը։ Բայց այդպիսի բարձրության վրա անհնարին էր, ուժերը հալվում են, օդընտելացում չէր լինի։ Առավել եւս, որ նրանք նստած էին այնտեղ, առանց թթվածնի[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Tweedie, Neil. Peace at last for Sleeping Beauty // The Telegraph. — 2007. — 2 Մայիսի.
  2. Жизнь и смерть Сергея Арсентьева // ЭКСтрем. — 1998. — № 2.
  3. “Don’t leave me here to die” // The Guardian. — 2000. — 15 փետրվարի.
  4. Brown, Jonathan. Mountaineers who left woman to die on Everest set out on trek to bury her body // The Independent. — 2007. — 2 Մայիսի.
  5. Туманов, Дмитрий. (2001 թ․ օգոստոսի 3). «Смерть в горах». Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.