«90 րոպե երկնքում» (անգլ.՝ 90 Minutes in Heaven), ամերիկյան քրիստոնեական դրամա՝ ստեղծված ռեժիսոր Մայքլ Փոլիշի կողմից։ Նկարահանվել է 2004 թվականի համանուն բեսթսելլեր վեպի հիման վրա[4][5][6]։ Giving Films ընկերությունը նախատեսել էր ֆիլմի ամբողջ հասույթը տրամադրել բարեգործության, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ ֆիլմը տապալվել է վարձույթում[7][8][9]։
Ֆիլմը թողարկվել է DVD և Blu-ray ձևաչափերով 2015 թվականի դեկտեմբերի 1-ին[10]։
Դոն Փայփերը ենթարկվում է սարսափելի ավտովթարի, և նրան հայտարարում են տեղում մահացած։ Իննսուն րոպե անց նրան հասցնում են հիվանդանոց, որտեղ նա վերակենդանանում է և պնդում, որ տեսել է դրախտը և հանդիպել իր մահացած հարազատներին։
Ֆիլմն ստացել է հիմնականում բացասական արձագանքներ քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 24 % վարկանիշ 21 գրախոսությունների հիման վրա, որոնց միջին գնահատականը 10 հնարավորից 4,4 է[14]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 28 գնահատական՝ հիմնված քննադատների 9 գրախոսությունների վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում անբարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[15]։