ASRock | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, տեխնոլոգիական ընկերություն և բրենդ |
Անվանված է ի պատիվ | ASUS և ռոք |
Հիմնադրված է | մայիսի 10, 2002 |
Հիմնադիր | ASUS |
Վայր | Թայբեյ, Թայվան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Էլեկտրոնիկայի արդյունաբերություն և computer industry? |
Աշխատողների թիվ | 190 մարդ |
Մայր ընկերություն | ASUS |
Սեփականատեր | PEGATRON |
Կայք | asrock.com |
Բորսա | 3515[1] |
![]() |
ASRock, մայր սալիկների, HTPC և այլն համակարգչային սարքերի արտադրությամբ զբղվող ընկերություն։ Ընկերությունը տեղակայված է Թայվանում, իսկ ընկերության ղեկավարներն է Թեդ Սյույ Շիչան։ ASRock-ը հիմնադրվել է 2002 թվականին և համարվում է Pegatron ընկերության սեփականությունը[2]։
ASRock-ը ստեղծվել է, որպես ASUS-ի դուստր ընկերություն 2002 թվականին։ Ընկերությունը ստեղծվել էր Foxconn-ի և այլն ընկերությունների հետ մրցակցելու համար։ 2007 թվականին կայացավ ընկերության արժեթղթերի առաջին հանրային վաճառքը Թայվանի ֆոնդային բորսայում[2]։ 2010 թվականից ընկերությունը համարվում է Pegatron-ի սեփականությունը, որը ստեղծվել է ASUS վերակազմավորման արդյունքում, և նախատեսված էր համակարգիչների և այլ սարքավորումների մշաման համար։
2012 թվականի հոկտեմբերին տեղեկություն տարածվեց, որ ASUS-ը ցանկանում է ամբողջությամբ գնել ASRock-ը[3]։
2011 թվականին ընկերությունը վաճառել էր ավելի քան 8 միլլիոն մայր սալիկ, այն ինչ նույն ընթացքում ECS և MSI ընկերությունները կարողացել էին վաճառել 7 միլլոն։ Արդյունքում, ASRock-ը դարձավ աշխարհում երրորդ մայր սալիկ արտադրող ընկերությունը, իրենից առաջ թողնելով միայն ASUSTeK և Gigabyte։ 2009 և 2010 թվականների ընթացքում ընկերությունը գտնվում էր MSI և ECS-ից հետո թողարկված մայր սալիկների քանակով։
Բացի մայր սալիկներից, ընկերությունը թողարկում է նաև մինի համակարգիչներ[4]։ 2012 թվականին ընկերության երեք արտադրանք ներկայացվել են մրցանակի Taiwan Brand Award, որի արդյունքում External Trade Development Council կազմակերպությունը ընտրել է այս սարքերը ցուցադրման համար որպես թայվանական ապրանքանիշ[5]։
2018 թվականին ASRock-ը դարձավ AMD-ի գործընկեր, և սկսեց զբաղվել տեսաքարտերի արտադրությամբ, ներկայացնելով Phantom Gaming շարքը։ Ներկա պահին ASRock ընկերության կողմից մշակված են հետևյալ շարքեր՝
NVIDIA ընկերության հետ ASRock-ը չի համագործակցում։