The A10X processor | |
Արտադրվել է | 2017 թվական |
---|---|
Վաճառող | TSMC[1] |
Նախագծող | Apple Inc. |
Միկրոճարտարապետություն | Hurricane ARMv8-A-համատեղելի |
L1 քեշ | Մեկ միջուկի համար` 64 KB հրահանգների համար և 64 KB տվյալների համար |
L2 քեշ | Երկու միջուկների համար` ընդհանուր 3 MB |
L3 քեշ | 4 MB |
Հրահանգներ | A64, A32, T32 |
Apple A10X (A10X Fusion chip), Apple ընկերության, Apple AX շարքի, 2017 թվականի 64-բիթանոց, ARMv8-A միկրոճարտարապետությամբ, բազմամիջուկային ARM-միկրոպրոցեսոր։ Ստեղծվել է TSMC պայմանագրային արտադրողի կողմից՝ 10-նանոմետրանոց FinFET տեխպրոցեսով[1]։
Ենթադրվում է, որ տվյալ չիպը կօգտագործվի Apple iPad և iPad Pro պլանշետների նոր մակարդակներում (12,9, 10,5, 9,7 և 7,9-դյույմանոց մոդելները), որոնց ներկայացումը պլանավորված է 2017 թվականի ապրիլի սկզբին[2][3]։
Ըստ մամուլ ընկած Geekbench ընկերության փորձերի` Apple A10X չիպը, մեկ-միջուկային ռեժիմում 34%-ով ավելի արագ է աշխատում, քան նախորդ` Apple A9X-ը (ներկայացվել էր 2015 թվականի սեպտեմբերին) - 4236 բալը` 3490-ի դեմ, իսկ բոլոր երեք միջուկների օգտագործումով փորձի ժամանակ` նոր չիպը 27%-ով արագ եղավ նախորդից, Apple A10X ցույց է տալիս 6588 բալը Apple A9X-ի 5580 բալի դեմ արդյունք։ Տվյալ շարքի համեմատաբար նոր չիպի` Apple A10-ի հետ համեմատելիս` Apple A10X-ը նույնպես ցույց է տալիս առավելություն` 22%-ով` մեկ-միջուկային ռեժիմում և 20%-ով` բազմամիջուկային ռեժիմում։ Նաև տվյալ փորձերի ժամանակ նոր պրոցեսորով iPad Pro համացանցային-պլանշետը հավաքեց ավելի շատ բալ, քան 12-դյույմանոց Apple MacBook նոթբուքը` Intel Core M 4-միջուկային պրոցեսրով, որն ցույց տվեց 3023 և 6430 բալ արագություն[4]։
Apple A10X պրոցեսոր օգտագործող սարքերը[3]`