Apple A5

Apple A5
Արտադրվել է2015 թվականի մարտ
ՎաճառողApple
ՆախագծողSamsung
ՄիկրոճարտարապետությունARM Cortex-A9
L1 քեշ32 KB instruction + 32 KB data
L2 քեշ1 MB

Apple A5, Apple ընկերության, Apple Ax շարքի միկրոպրոցեսոր, որն կառուցվել է PoP (Package on package) սկզբունքով։ Իրենից ներկայացնում է բյուրեղով համակարգ (SoC):

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple A5-ը ստեղծվել է, որպես Apple A4 պրոցեսորի փոխարինող։ Արտադրվում է Samsung ընկերության գործարանում։

Ներկայացված է եղել 2011 թվականի մարտի 2-ին, Apple iPad 2-ի հետ։

Apple A5-ը պարունակում է երկու հիմնական միջուկ՝ ARM Cortex A9 ձևափոխված ճարտարապետությամբ, որոնք աշխատում են 0.8 - 1 ԳՀց հաճախականությամբ և PowerVR SGX 543MP2 գրաֆիկական հատուկ մասնագիտացված պրոցեսոր[1], որն 9 անգամ ավելի հզոր է PowerVR SGX 535 գրաֆիկական միջուկից, որն օգտագործվում էր նախորդ Apple A4 պրոցեսորում[2]։

Apple-ը պնդում է, որ պրոցեսորը մոտ 2 անգամ ավելի հզոր է, քան A4-ը։

Առաջին սարքը, որն օգտագործել է Apple A5 պրոցեսորը եղել է Apple ընկերության մշակած Apple iPad 2 համացանցային-պլանշետը, որը ներկայացվել է 2011 թվականի մարտի 2-ին[2]։

Apple A5 պրոցեսոր օգտագործող սարքեր`

  • iPad 2 (45 նմ)` 2011 թվականի մարտ
  • iPhone 4S (45 նմ)` 2011 թվականի հոկտեմբեր
  • Apple TV 3 (3.1 տարբերակ) (օգտագործում է մեկ միջուկային ձևափոխություն)` 2012 թվականի մարտ
  • iPad 2 (32 նմ)` 2012 թվականի մարտ
  • iPod Touch 5G (32 նմ)` 2012 թվականի հոկտեմբեր
  • iPad Mini (32 նմ)` 2012 թվականի նոյեմբեր

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոցեսորը արտադրվում է Samsung ընկերությամբ` S2 գործարանում[3], որը գտնվում է Օստին քաղաքում (Տեխաս նահանգ)։ Այս չիպի արտադրման համար օգտագործվում են գործարանի համարյա բոլոր հզորությունները (բացի հիշողության քարտերի արտադրման շարքից)[4]։

Գոյություն ունի տվյալ պրոցեսորի 2 մակարդակ, որոնք արտադրվում են տարբեր տեխնոլոգիական նորմաներով և նշանակվում են տարբեր կոդերով`

  • S5L8940 (45 նմ A5): iPhone 4S և iPad 2.[5] Չիպի մակերեսը` 122.2 մմ է2[6], պչոցեսորից և օպերատիվ հիշողությունից` PoP միկրոհավաքածու։
  • S5L8942 (32 նմ A5): Apple TV (3-րդ մակարդակ), iPad 2 («iPad 2,4»-ի թարմացված տարբերակ` ներկայացվել է 2012 թվականի մարտի 7-ին), iPad mini[7], նաև 5-րդ մակարդակի iPod Touch: Apple TV-ում` չիպի մեկ միջուկը անջատված է[8]... Նոր A5-ը մոտավորապես 41 %-ով փոքր է նախորդից, իր մակերեսը` 69.6 մմ² է[9]։ Օպերատիվ հիշողությամբ PoP միկրոհավաքածու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сайт Anandtech.com: «Apple iPad 2 GPU Performance Explored: PowerVR SGX543MP2 Benchmarked».
  2. 2,0 2,1 Сайт Deepapple.com: «IPad 2: белое и чёрное по Стиву Джобсу».
  3. Samsung’s Austin Logic Line Breaks Record Achievements // Samsung, 5 Dec 2011
  4. Apple’s A5 chip is built by Samsung. The processor that powers Apple’s iPhone 4S and iPad 2 is being manufactured in Texas by rival Samsung // Guardian, 16 Dec 2011: «The A5 processor — used in the iPhone 4S and iPad 2 — is now made in a sprawling factory in Austin, Texas, which is owned by Korean electronics giant Samsung…Nearly all of the output of the non-memory chip production from the factory is dedicated to producing Apple chips»
  5. «iPhone 4S CPU Clocked At 800MHz Is 73% Faster Than iPhone 4, Twice As Fast As Galaxy S II, And All Other Android Phones». Redmond Pie. 2011 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  6. «A First Look at Apple's A5 Processor». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  7. «Apple TV – Technical Specifications». Apple Inc. 2012 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  8. «Update – 32-nm Apple A5 in the Apple TV 3 – and an iPad 2!». Chipworks. 2012 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  9. «Update – 32-nm Apple A5 in the Apple TV 3 – and an iPad 2!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.