Bizarre Creations

Bizarre Creations
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1994
ՎայրԼիվերպուլ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ120 մարդ
Մայր ընկերությունActivision Blizzard
ՍեփականատերActivision
Կայքbizarrecreations.com

Bizarre Creations, բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Լիվելպուլ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին, ինչպես անկախ ընկերություն։

Ստուդիան մասնագիտացված է ավտոմրցաշարային խաղերի մշակման գործում, ինչպիսին է Metropolis Street Racer-ը, որը թողարկվել է Xbox և Xbox 360 խաղային համակարգերի համար։ Ընկերությունը մշակել է նաև մի շարք այլ էկքսկլյուզիվ և մուլտիպլատֆորմային խաղեր, օրինակ՝ Geometry Wars խաղաշարքը և Fur Fighters և The Club խաղերը։ 2007 թվականին Bizarre Creations ընկերությունը գնվեց Activision ընկերության կողմից և 2010 թվականի մայիսին թողարկեց Blur խաղը։ Ընկերությունը փակվել է 2011 թվականին։

Սկզբնական շրջանում է Bizarre Creations-ի աշխատակիցների քանակը եղել է 5, որոնք աշխատել են Slaughter անունը կրող նախագծի վրա։ Ծանոթանալով խաղի նախնական տարբերակի հետ, SCE Studio Liverpool ընկերությունը կնքեց պայմանագիր Bizarre Creations-ի հետ ըստ, որ վերջինս պետք է զբաղվել PlayStation խաղային համակարգի համար նախատեսված Formula 1 խաղի մշակմամբ։ Formula 1 խաղը 1996 թվականին դարձավ ամենաշատ վաճառված խաղը Եվրոպայում։

2006 թվականին ընկերությունը հայտարարեց, որ սկսում է մշակել խաղեր մրցարշավային թեմատիկայից դուրս։ 2008 թվականի փետրվարի 7-ին թողարկվեց երրորդ դեմքից կրակոցի՝ The Club խաղը։

2007 թվականի սեպտեմբերի 26-ին Activision ընկերությունը գնեց Bizarre Creations-ին[1]։ Հայտարարվեց, որ Project Gotham Racing 4 կդառնա Microsoft Microsoft Game Studios-ի համար մշակված վերջին խաղը[2]։

2010 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարվեց, որը Activision-ը քննարկում է Bizarre Creations-ի փակման կամ վաճառքի բոլոր հավանական տարբերակները։

2011 թվականի հունվարի 20-ին Activision հայտարարեց, որ չի կարողացել գտնել գնորդ Bizarre Creations-ի համար և որոշում է ընդունվել փակել ստուդիան[3]։ Մի քանի շաբաթ անց, ստուդիայի մշակողները հիմնեցին նոր առաձին ընկերություն, որը տեղակայված էր հյուսիսարևմտյան Անգլիայում։ Նոր հիմնադրված Lucid Games ընկերության ղեկին նստեց Bizarre Creations-ի մենեջեր Փիթ Ուոլլէսը[4]։

Թվական Անվանում Պլատֆորմ Ծանոթագրություն
2010 Blood Stone Windows, Xbox 360, PlayStation 3 [5][6]
2010 Blur Windows, Xbox 360, PlayStation 3
2010 Geometry Wars: Touch iOS4
2008 Geometry Wars: Retro Evolved 2 Xbox Live Arcade
2008 The Club Windows, Xbox 360, PlayStation 3
2008 Geometry Wars: Galaxies Nintendo DS, Wii
2007 Project Gotham Racing 4 Xbox 360
2007 Boom Boom Rocket Xbox Live Arcade
2007 Geometry Wars: Retro Evolved Xbox Live Arcade
2005 Project Gotham Racing 3 Xbox 360
2003 Project Gotham Racing 2 Xbox
2002 Treasure Planet PlayStation 2, Game Boy Advance
2001 Project Gotham Racing Xbox
2001 Fur Fighters: Viggo’s Revenge PlayStation 2
2000 Fur Fighters Windows, Dreamcast
2000 Metropolis Street Racer Dreamcast
1997 Formula 1 97 / Formula One: Championship Edition Windows, PlayStation
1996 Formula 1 Windows, PlayStation
1993 Wiz 'n' Liz Amiga, Mega Drive
1991 The Killing Game Show / Fatal Rewind Amiga, Atari ST, Mega Drive

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Studio News — Bizarre Creations». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Activision buys Bizarre» (անգլերեն). www.developmag.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Activion finalises Bizarre closure». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  4. «Новости / Расформированная Bizarre Creations превратилась в студию Lucid Games - игровые новости, сайт игровых новостей, самые свежие и последние игровые новости». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  5. «James Bond 007: Blood Stone Leaks» (անգլերեն). IGN. 2010 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  6. «James Bond 007: Bloodstone confirmed» (անգլերեն). GameSpot. 2010 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.