CNBLUE | |
---|---|
CNBLUE, 2020 | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 씨엔블루 |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | ռոք և քեյ փոփ |
Գործունեություն | 2009 |
Լեյբլ | FNC Entertainment (Հարավային Կորեա) Warner Music Japan (Ճապոնիա) |
Կայք | Էջը FNC Entertainment կայքում |
Անդամներ | |
Ջունգ Յոնգ Հվա • Լի Ջոնգ Հյոն • Կանգ Մին Հյուկ • Լի Ջոնգ Շին | |
CNBLUE Վիքիպահեստում |
CNBLUE (Սի Էն Բլյու, հանգըլ՝ 씨엔블루, ճապ.՝ シーエヌブルー), հարավկորեական երաժշտական խումբ՝ հիմնադրված FNC Entertainment գործակալության կողմից[1]։ Բաղկացած է 4 անդամից[2][3]։ Հարավային Կորեայում դեբյուտը արել են 2010 թվականին[1]։
Ճապոնիայում խումբը դեբյուտը կատարել է 2009 թվականին՝ «Now or Never» մինի ալբոմով, իսկ Հարավային Կորեայում՝ 2010 թվականի հունվարի 14-ին՝ առաջին մինի ալբոմի «I’m Loner» երգով։ Նրանց ֆան ակումբը կոչվում է Boice։
Խումբը թողարկել են 4 թիզեր իրենց առաջին՝ «Bluetory» կորեական մինի ալբոմի համար, որոնցում յուրաքանչյուր անդամ նկարահանվել է մի տեսահոլովակում։
2009 թվականի հունիսի կեսերին CNBLUE խումբը սկսեց ներկայանալ Ճապոնիայի փողոցներում։ Պաշտոնապես նրանք դեբյուտել են 2009 թվականի օգոստոսի 19-ին «Now or Never» երգով[4]։ Մինի ալբոմը անգլերենով ձայնագրվել է ամբողջությամբ և չի զբաղեցրել ոչ մի հորիզոնական «Oricon» չարթում։ Սեպտեմբերի վերջում խմբի բասիստ Կվոն Կվոնգ Ջինը լքեց խումբը (պատճառները չեն նշվել) և նրա տեղը շուտով զբաղեցրել է Լի Ջոնգ Շինը։ Նրանց երկրորդ ընդլայնված ալբոմը «Voice»-ը թողարկվել է նոյեմբերին։ Երգերը ձայնագրվել են անգլերենով և ճապոներենով։ Voice-ը զբաղեցրել է 227-րդ հորիզոնականը և Օրիկոն չարթում մնացել ավելի քան 2 շաբաթ։
Հունվարին FNC Entertainment-ը CNBLUE խմբի՝ Հարավային Կորեայում դեբյուտի համար ներկայացրեց նոր թիզեր-լուսանկարներ։ «Bluetory»-ն թողարկվեց 2010 թվականի հունվարի 14-ին, և 2 շաբաթ մնաց Gaon չարթի առաջին հորիզոնականում։ «I’m a Loner» (կորեերեն՝ 외톨이야) երգը գովազդվեց որպես գլխավոր թրեկ։ Երգը հասավ 2-րդ հորիզոնական և ամրացրեց խմբի դիրքը ինդուստրիայում։
Հունվարի 15-ին խումբն ունեցավ առաջին հեռուստատեսային կենդանի մասնակցությունը KBS Music Bank շոուի եթերում[5]։ Ավելի ուշ՝ հունվարի 29-ին խումբն առաջին անգամ հաղթեց Music Bank-ում։ Inkigayo շոուում նրանք առաջին անգամ հաղթել են 2010 թվականի հունվարի 31-ին[6]։ CNBLUE-ին է պատկանում հարավկորեական հեռուստաեթերում առաջին հորիզոնական հասնելու արագության ռեկորդը․ նրանք իրենց առաջին հաղթանակը նվաճել են «I’m a Loner» երգով դեբյուտից ընդամենը 15 օր հետո[7]։ Խումբը Mnet երաժշտական ալիքում իր նոր ռեալիթի շոուն թողարկել է մարտի 10-ին։
Մարտին խումբը սկսեց պատրաստվել Ճապոնիայում իր առաջին «Thank U» լիամետրաժ ալբոմի թողարկման համար։ Այն դուրս է եկել 2010 թվականի մարտի 20-ին՝ երկու նոր երգով։ Ալբոմը Oricon չարթում գրավեց 90-րդ հորիզոնականը՝ այդ ժամանակ իրենց գրաված ամենաբարձր հորիզոնականը։ Ապրիլին հայտարարվեց, որ նրանց պաշտոնական ֆան-ակումբը կոչվում է BOICE՝ BLUE և VOICE բառերի համդրությամբ։
CNBLUE-ն Կորեա վերադարձավ մայիսին և մայիսի 10-ին թողարկեց իր հաջորդ «Love Light» սինգլը (կորեերեն՝ 사랑 빛)։ Երգը հասավ 10-րդ հորիզոնական կորեական ազգային չարթում։ Մայիսի 19-ին դուրս եկավ նրանց երկրորդ մինի ալբոմը՝ «Bluelove»-ը։
Հաջորդ օրը խումբը մասնակցեց հեռուստատեսային ծրագրին՝ «Love» երգով, որը դարձավ երկրորդը՝ կրկնելով «I’m a Loner» երգով խմբի հաջողությունը։ «Bluelove» ալբոմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Gaon չարթում։ Love երգը մնաց թվային չարթում մի քանի շաբաթ, և վերջապես, 1-ին հորիզոնականի հասավ M! Countdown-ում՝ 2010 թվականի հունիսի 10-ին և Inkigayo-յում՝ 2010 թվականի հունիսի 20-ին[8][9]։
Կորեայում հաջողություն հասնելուց հետո խումբը վերադարձավ Ճապոնիա։ Նրանք թողարկեցին իրենց առաջին «The Way» սինգլը հունիսի 23-ին։ Առաջին անգամ նրանք մտան Օրիոն չարթի թոփ-40 և զբաղեցրին 26-րդ հորիզոնականը։ Իսկ շաբաթական չարթում նրանք բարձրացան 15-րդ հորիզոնական[10]։
CNBLUE խմբի անդամներ Կանգ Մին Հյուկը և Լի Ջոնգ Հյոնը նկարահանվել են կորեական «Acoustic» ֆիլմում։ Ձայնագրել են նաև «High Fly» երգը հոկտեմբերի 7-ի սաունդթրեքի համար։
Անուն | Ծննդյան ամսաթիվ[11] | Կարգավիճակ[11] |
---|---|---|
Ջունգ Յոնգ Հվա (정용화, Jung Yong-hwa) | հոկտեմբերի 6, 1989 (35 տարեկան) | կիթառահար, վոկալիստ, ռեփեր |
Կանգ Մին Հյուկ (강민혁, Kang Min-hyuk) | ապրիլի 6, 1991 (33 տարեկան) | գործիքներ |
Լի Ջոնգ Շին (이정신, Lee Jung-shin) | մարտի 9, 1991 (33 տարեկան) | բաս-կիթառահար, ռեփեր |
Նախկին անդամներ | ||
Կվոն Կվոնգ Ջին (권광진, Kwon Kwang-jin) | դեկտեմբերի 8, 1992 (32 տարեկան) | բաս-կիթառահար |
Լի Ջոնգ Հյոն (이종현, Lee Jong-hyun) | մարտի 5, 1990 (34 տարեկան) | կիթառահար, վոկալիստ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CNBLUE» հոդվածին։ |
|