«Christmas Lights» (թարգմ․՝ «Սուրբծննդյան լույսեր»), բրիտանական Coldplay խմբի երգը, որը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին որպես ոչ ալբոմային թվային սինգլ[1]։ Սկզբում նախատեսվել է հինգերորդ ստուդիական ալբոմի համար, սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ երգը չի համապատասխանում նրա հայեցակարգին[2][3]։ Շապիկի հեղինակը Փոլ Մացուոկան է[4]։
Սինգլի թողարկման ամսաթիվը հայտարարվել Է Coldplay-ի պաշտոնական կայքում 2010 թվականի նոյեմբերի 24-ին[1]։ Րոպեներով և վայրկյաններով հաշվարկը մինչև դեկտեմբերի 1-ը հայտնվել է պաշտոնական կայքի գլխավոր էջում և սկսվել է Գրինվիչի ժամանակով երեկոյան ժամը 8-ին։
Coldplay-ը iTunes Ping-ում թողարկել է երեք կապված տեսանյութ (երգի երաժշտական տեսահոլովակի կտորներ) և ևս մեկը՝ իր պաշտոնական կայքում, որոնքը հավաքելով կարելի էր դիտել ամբողջ տեսահոլովակը։
Պաշտոնական թողարկումը կայացել է դեկտեմբերի 1-ին iTunes Store-ում։ Ռելիզից հետո կոլեկտիվը երգով հանդես է եկել տարբեր տոներին, որոնք նվիրված են Սուրբ ծնունդին։ Ամենավառը և գլխավորը կարելի է համարել ելույթը Top of the Pops-ում։
1. |
«Christmas Lights» |
4:02 |
Illegal chart entered CIS|226
|
|