Clan of Xymox | |
---|---|
Clan of Xymox-ը 2008 թվականի դեկտեմբերի 20-ի համերգին | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Նիդերլանդներ |
Ժանրեր | գոթիկ ռոք դարկվեյվ[1] էլեկտրոնիկ ռոք[2] սինտի փոփ |
Գործունեություն | 1983-ից |
Լեյբլ | Trisol Music Group Metropolis Records Wing Records 4AD Pandaimonium Records Gravitator Records Zok Records Pseudonym Records |
Կայք | clanofxymox.com |
Clan of Xymox Վիքիպահեստում |
Clan of Xymox, երաժշտական խումբ, աշխատում է գոթիկ-ռոք և դարկվեյվ ոճերով, հիմնադրվել է 1983 թվականին Նեյմեյխենում՝ Նիդերլանդներում։ Խումբը իր անվանումը ստացել է իր հիմնադրի՝ դպրոցական մականունի և միակ անփոփոխ անդամի՝ Ռոնի Մորինգսի պատվին (Xymox՝ անգլ. zymotic, որը թարգմանվում է որպես «վարակիչ»)[3]։
Իր գոյության ամբողջ ընթացքում Clan of Xymox-ը համեմատվել է այնպիսի հայտնի կատարողների հետ, ինչպիսիք են Joy Division, The Cure, Sisters of Mercy և Dead Can Dance, երաժշտական քննադատների կողմից ստացել է հակասական գնահատականներ։ Չնայած նրան, որ խումբը մեծ ճանաչման չի հասել և նույնիսկ առևտրական հաջողության, սակայան այն համարվում է դարկվեյվ երաժշտական ոճի վառ ներկայացուցիչներից մեկը և նրաց աշխատանքները ժամանակակից գոթիկ-ռոք, ինդաստրիալ և էմբիենտ կատարողների վրա մեծ ազդեցություն են թողել։
Clan of Xymox երաժշտական խումբը կազմավորվել է Նեյմեյխենում՝ 1983 թվականին, վոկալիստ և կիթառիստ Ռոնի Մորինգսոնի[4] և բասիստ Անկե Բոլբերտի կողմից, սակայն նրանց փաստացի պատմությունը սկսվում է 1984 թվականից, երբ խմբի անդամները տեղափոխվեցին Ամստերդամ և խմբի կազմում ավելացավ ստեղնահար Պիտեր Նոտենը։ Այդ կազմով Clan of Xymox-ը ձայնագրում է իր առաջին մինի ալբոմը՝ Subsequent Pleasures անվանումով և թողարկվում է 500 պատճենով[5]։ Ռոնի Մորինգսը ռեստորանում հանդիպում է Բրենդան Փորիին, Լիզա Ջերարդին՝ Dead Can Dance-ից[6]։ Մորինգսը այցելում է Dead Can Dance-ի համերգին և Բրենդան Փերիին է նվիրում Subsequent Pleasures-ի մի պատճենը։ Չնայած նրան, որ EP-ի հետ համագործակցության ժամանակ նյութերը շատ հեռու էին իր իդեալից, Փերրին գտնում է Сlan of Xymox-ի հեռանկարը և Dead Can Dance-ի բրիտանական շրջագայության ժամանակ հրավիրում է նաև հոլանդացիներին։ Այդ շրջագայությունը գրավում է սկսնակ երաժիշտ Իվո Ուոթսի և 4AD Records լեյբլի սեփականատիրոջ ուշադրությունը, որը հենց 1984 թվականին պայմանագիր է կնքում խմբի հետ[5][6]։
1985 թվականին Clan of Xymox-ը 4AD-ում թողարկում է իր առաջին լիաֆորմատ ալբոմը, որի անունը համընկնսում է խմբի անվանը[5]։ Այդ սկավառակը 1980-ականներին բավականին շատ քննարկվում է երաժշտաքննադատների կողմից[7] և դառնում է խմբի հնչողության հիմքը[8]։ «7th Time» երգը ստացել է Ջոն Պիլի բարձր գնահատականը, և Clan of Xymox կոմպոզիցիան երկու անգամ եթեր է հեռարձակվել՝ 1985 թվականի հունիսիին և նոյեմբերին[9][10]։ «A Day» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել։
Խմբի երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է Medusa անվանումով՝ 1986 թվականին։ Այս սկավառակը մի քանի քննադատների կարծիքով եղել է Clan of Xymox-ի ամենալսված աշխատանքներից մեկը[11] և դասվել է դարկվեյվի դասական ալբոմների շարքը[6]։ Խմբի վաղ կոմպոզիցիաներից մեկը՝ «Muscoviet Musquito» երգը, դասվել է Lonely Is an Eyesore կոմպիլյացիայի մեջ[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Clan of Xymox» հոդվածին։ |
|