«Every Teardrop Is a Waterfall» | |
---|---|
Coldplayի երգը «Mylo Xyloto» ալբոմից | |
Թողարկված | 2011 թվականի հունիսի 3 |
Ֆորմատ | CD, 7' |
Ձայնագրված | 2008 դեկտեմբեր2011 օգոստոս, The Bakery և The Beehive ստուդիաներ (Լոնդոն) |
Ժանր | փոփ-ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 4:03 |
Լեյբլ | Parlophone |
Հեղինակ | Coldplay |
Պրոդյուսեր | Մարկուս Դրև, Դենիել Գրին, Ռիք Սիմփսոն |
«Every Teardrop Is a Waterfall» (հայերեն՝ Յուրաքանչյուր արցունք ջրվեժ է), բրիտանական Քոլդփյել խմբի Mylo Xyloto ալբոմի առաջին սինգլը։ Թողարկվել է 2011 թվականի հունիսի 3-ին, Parlophone լեյբլով, ամբողջ աշխարհում, իսկ երկու օր անց Մեծ Բրիտանիայում։ Հունիսի 27-ին թողարկվել է Every Teardrop Is a Waterfall EP մինի-ալբոմի թվային տարբերակը։
Երբ երգը հայտնվեց խմբի YouTube-ի պաշտոնական էջում, առաջացրեց բացասական մեկնաբանություններ, որում խմբին մեղադրում էին, որ «Every Teardrop Is a Waterfall» գրագողություն է 1990-ական թվականների հայտնի արգենտինական The Sacados դենիս խմբից կամ Փիթր Ալեանի «I Go to Rio» երգից, գրված 1976 թվականին։
Երգի պրեմիերան կայացել է BBC Radio 1, BBC Radio 2, BBC 6 Music, Absolute Radio и Xfm ռադիոկայաններից, խումբն առաջին անգամ «Every Teardrop Is a Waterfall» երգն կատարել է Rock am Ring and Rock im Park փառատոնի ժամանակ, հունիսի 4-ին, Նյուրնբերգ, Գերմանիայում։ Այնուհետև երգը կատարվել է Սթիվ Ջոբսի հուշ-երեկոյի ժամանակ, 2011 թվականի հոկտեմբերի 19-ին, Apple-ի շենքում, Կալիֆորնիայում և 2011 թվականի նոյեմբերի 10-ին MTV European Music Awards բաց արարողության ժամանակ, Հյուսիսային Իռլանդիա։
Երգը թողարկվելուց հետո ամերիկական Billboard Hot 100 չարթում եղել է 29-րդ տեղում, առաջին շաբաթվա ընթացքում 85 000 օրինակով վաճառվելուց հետո, հասավ 14-րդ տեղ։ Բրիտանական UK Singles Chart չարթում երգը հասել է մինչև 6-րդ տեղ։ Թողարկման պահից սինգլը վաճառվել է 2,076,000 անգամ, ամբողջ աշխարհում։
«Every Teardrop Is a Waterfall» երգն արժանացել է «Գրեմմի» մրցանակի, երկու անվանակարգերում՝ «Լավագույն ռոք կատարում» և «Լավագույն ռոք երգ»։
«Every Teardrop Is a Waterfall» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Մեթ Ուայթքրոսը, ով խմբի հետ աշխատում էր 1999 թվականից և նկարահանել էր բազում տեսահոլովակներ, այդ թվում նաև «Lovers in Japan» և «Christmas Lights»։ Նկարահանումները տեղի են ունեցել 2011 թվականի հունիսի 14-ին և 15-ինMillennium Mills-ում։
Տեսահոլովակը սկսվում է Լոս Անջելեսի գործարար մասերից մեկում։ Խմբի անդամները նվագում են շենքերի և փողոցների ֆոնի վրա։
Բոլոր երգերի հեղինակն է գրել են Գար Բերիմենը, Ջոնի Բքլենդը, Ուիլ Չեմիպիոնը և Քրիս Մարտինը.
Թվային սինգլ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Every Teardrop Is a Waterfall» | 4:03 |
7", CD | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Every Teardrop Is a Waterfall» | 4:03 | |||||||
2. | «Major Minus» | 3:30 |
Every Teardrop Is a Waterfall EP (iTunes) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Every Teardrop Is a Waterfall» | 4:03 | |||||||
2. | «Major Minus» | 3:30 | |||||||
3. | «Moving to Mars» | 4:19 |
Չարթ(2011) | Դիրք |
---|---|
ARIA[1] | 14 |
Ö3 Austria Top 75[2] | 21 |
Ultratop Flanders[3] | 4 |
Ultratop Wallonia[4] | 3 |
Canadian Hot 100[5] | 9 |
Canadian rock/alternative chart[6] | 5 |
IFPI[7] | 69 |
Tracklisten[8] | 8 |
Suomen virallinen lista[9] | 16 |
SNEP[10] | 20 |
Media Control AG[11] | 24 |
IRMA[12] | 9 |
FIMI[13] | 3 |
Japan Hot 100[14] | 6 |
Dutch Top 40[15] | 4 |
RIANZ[16] | 13 |
VG-lista[17] | 8 |
Scottish Singles Top 40[18] | 5 |
IFPI[19] | 18 |
PROMUSICAE[20] | 4 |
Airplay Chart[21] | 6 |
Sverigetopplistan[22] | 47 |
Schweizer Hitparade[23] | 6 |
UK Singles Chart[24] | 6 |
Billboard Hot 100[25] | 14 |
Alternative Songs (Billboard)[26] | 4 |
Pop Songs (Billboard)[27] | 25 |
Rock Songs (Billboard)[28] | 5 |
Adult Pop Songs (Billboard)[29] | 8 |
Adult Contemporary (Billboard)[30] | 23 |
Venezuela Pop Rock General[փա՞ստ] | 1 |
Չարթ (2011) | Դիրքը |
---|---|
Ֆրանսիա SNEP[31] | 47 |
Ճապոնիա Japan Hot 100 (Billboard)[32] | 22 |
Նիդերլանդներ Mega Single Top 100[33] | 37 |
ԱՄՆ Adult Pop Songs (Billboard)[34] | 28 |
ԱՄՆ Rock Songs (Billboard)[35] | 23 |
ԱՄՆ Alternative Songs (Billboard)[36] | 27 |
ԱՄՆ Triple A (Billboard)[37] | 12 |
Երկիր | Հավաստագիր | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[38] | Պլատինե | 70,000 + |
Բելգիա (BEA)[39] | Ոսկե | 15,000 + |
Իտալիա (FIMI)[40] | Պլատինե | 30,000 + |
Միացյալ Թագավորություն (BPI)[41] | Արծաթյան | 200,000 + |
Շրջան | Ամսաթիվ | ֆորմատ |
---|---|---|
Աշխարհ[42] | 2011, հունիսի 3 | թվային |
Միացյալ Թագավորություն[43] | 2011, հունիսի 5 | |
ԱՄՆ[44][45] | 2011, հունիսի 21 | ռադիոկայան |
Աշխարհ[46] | 2011, հունիսի 27 | CD-սինգլ, թվային մինի-ալբոմ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)