For Life, հարավակորեա-չինական EXO բոյ բենդի հինգերորդ ընդլայնված ալբոմը։ Այն թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին, S.M. Entertainment-ի կողմից։ Ալբոմն ներառում է հինգ երգ, նույնանուն սինգլով, կորեական և չինական տարբերակներով։
2016 թվականի նոյեմբերի 30-ին հաստատվել է, որ EXO-ն թողարկում է իր հինգերորդ ընդլայնված և թվով երրորդ հատում ձմեռային ալբոմը, Miracles in December (2013) և Sing for You (2015) ալբոմներից հետո[1]։ Դեկտեմբերի 13-ին հայտարարվել է, որ ալբոմի անունը լինելու է For Life[2]։ Ալբոմը և նրա երաժշտական տեսահոլովակը գլխավոր երգով, որում նկարահանվել են ճապոնացի դերասանուհի Նանամի Սակուրաբան, EXO-ի անդամներից Քայի, Սուհոյի և Չանյոլի հետ, թողարկվել են միաժամանակ՝ դեկմտեբերի 19-ին[3][4] Ի տարբերություն EXO-ի նախորդ ալբոմների, որոնք թողարկվել են առանձին՝ կորեական և չինական տարբերակներով, For Life-ը ներառում է երգերի թե՛ կորեական, թե՛ չինական տարբերակները։ Ինչպես հայտնում են, ալբոմից ստացված շահույթը ներդրվել է բարեգործության մեջ։
Թողարկման առաջին շաբաթվա ընթացքում «For Life» ալբոմը վաճառել է ավելի քան 300 000 օրինակ, EXO-ի լավագույն երկրորդ ալբոմը, վաճառքի առաջին շաբաթում, վաճառքների քանակով հարավկորեական ալբոմների վաճառքների Hanteo պատմության մեջ[5][6]։ Ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը հարավկորեական Gaon Album Chart հիթ շքերթում[7]։ United World Chart հիթ շքերթի վարկանիշի համաձայն, ալբոմը զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհում, շաբաթվա ալբոմների վաճառքով, հունվարի 4-ին[8]։«For Life» ալբոմը դարձել է ամենավաճվող ալբոմը Gaon հիթ շքերթում 2016 թվականին, երբ վաճառվել է 444 887 օրինակ։
Arrangement |
1. |
«For Life» | Քենզի, Մեթյու Թիշլեր, Աարոն Բենվարդ |
3:58 |
2. |
«Falling for You» | DOM, Ռիչարդ Գարսիա, Անդրեաս Սթոն Ջոհանսոն, Ալիսոն Կապլան |
3:24 |
3. |
«What I Want for Christmas» (երգում են՝ Սուհոն, Բեքհյոնը, Չենը, D.O.-ն) | BUM, Chek Parren |
3:22 |
4. |
«Twenty Four» (երգում են՝ Սիումինը, Չանյոլը, Քայը, Սեհունը) | Joseph `Joe Millionaire` Foster |
3:40 |
5. |
«Winter Heat» | Մարիա Մարքուս |
3:35 |
17:59 |
Arrangement |
1. |
«For Life (一生一事)» | Քենզի, Մեթյու Թիշլեր, Աարոն Բենվարդ |
3:58 |
2. |
«Falling for You (亿万分之一的奇迹)» | DOM, Ռիչարդ Գարսիա, Անդրաս Սթոն Ջոհանսոն, Ալիսոն Կապլան |
3:24 |
3. |
«What I Want for Christmas (再续冬季)» (երգում են՝ Լեյը, Բեքհյոնը, Չենը, D.O.-ն) | BUM, Chek Parren |
3:22 |
4. |
«Twenty Four (二十四小时)» (երգում են՝ Սիումինը, Չանյոլը, Քայը, Սեհունը) | Joseph `Joe Millionaire` Foster |
3:40 |
5. |
«Winter Heat (暖冬)» | Մարիա Մարքուս |
3:35 |
17:59 |
Թվական
|
Մրցանակաբաշխություն
|
Կատեգորիա
|
Առաջադրված աշխատանք
|
Արդյունք
|
2017
|
6th Gaon Chart Music Awards
|
Տարվա արտիստ (Ալբոմ) - 4-րդ եռամսյակ
|
For Life
|
Առաջադրված
|
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սինգլներ | |
---|
| Առնչվող | |
---|
|
|
---|
| Տնօրեն | |
---|
| Համատեղ նախագծեր | |
---|
| Ստուդիական արտիստներ | |
---|
| Երաժիշտներ և երաժշտական խմբեր | |
---|
| Ենթախմբեր | |
---|
| Դերասաններ և հաղորդավարներ | |
---|
| Նախկին արտիստներ | |
---|
|