«God Control» | |
---|---|
Մադոննաի երգը | |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 379 s |
Լեյբլ | Interscope Records |
Հեղինակ | Մադոննա |
Կոմպոզիտոր | Մադոննա և Միրվե Ահմաձայ |
Պրոդյուսեր | Մադոննա, Միրվե Ահմաձայ և Մայք Դին |
«God Control» (անգլ. թարգմանաբար՝ «Աստվածային վերահսկողություն»), ամերիկացի հեղինակ-կատարող Մադոննայի երգը իր տասնչորսերորդ «Madame X» ստուդիական ալբոմից։ 2019 թվականի հունիսի 26-ին թողարկվել է երաժշտական տեսահոլովակը, որի ռեժիսորն է եղել Յոնաս Ակերլունդը[1]։ Տեսահոլովակը նկարագրում է գիշերային ակումբում հրաձգության տեսարան, որը հիշեցնում է 2016 թվականին Օռլանդո գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգությունը, ինչպես նաև գործելու կոչ է պարունակում՝ հօգուտ հրազենային զենքի նկատմամբ վերահսկողության խստացման[8]։
Pitchfork ամսագրից Ռիչ Յուզվիակը երգը նկարագրել է որպես մի քանի մաս ունեցող․ «Մադոննայի մամբլ ռեփ-ի կատարումը վերածվում է մանկական սոսկալի խմբերգի, որը առաջացնում է էրզաց դիսկո, որտեղ լարային հետաքրքրության հավերժական թռիչքի մեջ անցնում է Մադոննայի ձայնը, որը հնչում է հիմար ա-լյա շեշտադրությամբ «I'm Breathless», իսկ հետո նրա ռեփը այն մասին է, որ նա չի ծխում նարկոտը[9]։
Ութ րոպեանոց երաժշտական տեսահոլովակը, որը թողարկվել է 2019 թվականի հունիսի 26-ին, նկարահանվել է ռեժիսոր Յոնաս Աքերլունդի կողմից։ Դրանում նկարահանվել է Mono X Change տրանսվեստիտը[1]։ Տեսանյութի առաջին տեսարանը ցույց է տալիս, թե ինչպես է հրաձիգը գիշերային ակումբում գնդակահարում Մադոննային և այլ մարդկանց։ Նրանք ընկնում են գետնին և ողողվում արյունով։ Եզրափակիչ տեսարաններում պատկերված են ազգային հրաձիգների ասոցիացիան քննադատող ցուցապաստառներով ցուցարարները։ Տեսանյութն ավարտվում է «Ոչ ոք անվտանգ չէ» և «զենքի նկատմամբ հսկողություն։ Հիմա» գրություններով[10]։