«Hallucinate», անգլիացի երգչուհի Դուա Լիպայի երգ նրա երկրորդ՝ «Future Nostalgia» (2020) ստուդիական ալբոմից։ Երգի հեղինակներն են Լիպան, Ֆրենսիսը և ԷսՋի Լյուիսը, իսկ արտադրությամբ զբաղվել են Լյուիսը և Ստուարտ Փրայսը։ Այն թողարկվել է 2020 թվականի հուլիսի 10-ին՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ։ «Hallucinate» երգը տարբեր ժանրեր է ներառում, այդ թվում՝ բիչ փոփ, դիսկո հաուս, փսիխոդելիկ և սինթի փոփ։ Այն ներշնչվել է էլեկտրոնային և 2000-ականների երաժշտությունից։
«Future Nostalgia» ալբոմի թողարկումից հետո, «Hallucinate» երգը քննադատների կողմից հիմնականում դրական գնահատականների է արժանացել։ Երգի տեքստով տեսահոլովակը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 9-ին, որին մոտ երեք ամիս հետո՝ 2020 թվականի հուլիսի 10-ին հետևել է պաշտոնական երաժշտական տեսահոլովակը։
«Hallucinate»-ը բիչ փոփ, դիսկո հաուս, փսիխոդելիկ և սինթի փոփ երգ է[1][2][3], որը ներշնչվել է էլեկտրոնային և 2000-ականների երաժշտությունից[4][5]։ Այն ստեղծագործված է B ♭ մինոր տոնայնությամբ և 122 բիթ րոպեում տեմպով[6]։
«Hallucinate» երգը թողարկվել է 2020 թվականի մարտի 27-ին որպես Լիպայի երկրորդ՝ «Future Nostalgia» ստուդիական ալբոմի յոթերորդ երգ[7]։ 2020 թվականի ապրիլին Լիպան հաստատել է, որ ալբոմը չորրորդ սինգլ է ունենալու[8]։ 2020 թվականի հուլիսի 3-ին նա հայտարարել է, որ «Hallucinate»-ն ընտրվել է որպես հաջորդ սինգլ, և այն թողարկվելու է հաջորդ շաբաթ՝ իր շապիկի հետ միասին[9]։ Երգի տեքստով տեսահոլովակը լույս է տեսել 2020 թվականի ապրիլի 9-ին[10]։ Դիջեյ Բեն Հոուելը ստեղծել է դրա և BBC News-ի մեշ ափ տարբերակը[11]։
2020 թվականի ապրիլի 21-ին Լիպան հաստատել է, որ COVID-19 համավարակի պատճառով տեղի ունեցող ինքնամեկուսացման պայմաններում աշխատում է «Future Nostalgia» ալբոմի չորրորդ սինգլի երաժշտական տեսահոլովակի վրա[8]։ Վիզուալ տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2020 թվականի հուլիսի 10-ին[13]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։