Intel Extreme Masters (IEM), համակարգչային խաղերի մրցաշար։ Մրցաշարում ներկայացվում են այնպիսի խաղեր, ինչպիսն են օրինակ՝ Starcraft II, Counter-Strike 1.6, Quake Live, League of Legends և Counter Strike: Global Offensive։
Մրցաշարի կազմակերպիչն է Electronic Sports League։ Որպես հովանավոր հանդես է գալիս Intel։ Մրցաշարի վերջնախաղը կայանում է CeBIT-ում։
Այս մրցարշարով էլ սկիզբ դրվեց եվրոպական կիբեռսպորտային լիգային։ 2006 թվականին Intel որոշում կայացրեց ընդլայնել եվրոպական կիբեռսպորտը, իր սահմաներից դուրս, մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում, հենց այսպես էլ առաջացավ հովանավորը և Intel Extreme Masters նախագիծը ստացավ ընդլայնում[1]։ 2007 թվականին ձևավորվեց IEM ֆորմատը, այն իրենից ներկայացում էր որոակավորման խաղաշարք, որում բացի գումարային մրցանակից, խաղարկվում էին տոմսերը դեպի վերջնախաղ, որը անց էր կացվում Գերմանիայում ամենամյա CeBIT ցուցահանդես շրջանակներում։ 2008 թվականից սկսած մրցաշարը դարձավ միջազգային, նրանում բացի Եվրոպաից, մասնակցություն են ունենում նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, ինչպես նաև Ասիաից[1]։
Առաջին եթերաշրջանում կար միայն մեկ մրցակցային խաղ՝ Counter-Strike, մինչ հինգերորդ եթերաշրջան խաղերի թիվը ավելացավ մինչև 4-ի, կարելի է նշել, որ 4-րդ եթերաշրջանի ժամանակ անց կացվեց World Of Warcraft-ի մրցություն, սակայն ավելի ուշ այն հեռացվեց։
Սկսած 2007 թվականից, կազմակերպվել և անց է կացվել 7 եթերաշրջան։ Ընդհանուր վերցված, 7 եթերաշրջանի համար անց է կացվել 39 մրցաշար, որի մրցակցային ֆոնդը կազմում է 3 552 950 դոլլար։
Հիգամյա պատմության ընթացքում, անց է կացվել մրցություններ․
Intel Extreme Masters-ի անցած վերջնախաղեր[2]․
Առաջին եթերաշրջանի մասնակցել են 24 երկրից մասնակիցներ, մրցանակային ֆոնդը կազմել է՝ $205 000։ Եվրոպական խոշոր երկրերում ինչպիսին են՝ Մոսվան, Փարիզը, Ստակհոլմը, անց կացվեցին որակավորման փուլերը՝ Intel Friday Night Game։ Առաջին եթերաշրջանի վերջնախաղը անց է կացվել 2007 թվականի մարտի 15-ից 18-ը CeBIT-ի շրջանակներում։ Առաջնություն է եղել երկու խաղերից[3]։
Grand Final IEM Season I | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Առաջին տեղ | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ | Չորրորդ տեղ | ||||
Counter-Strike 1.6 | ![]() |
€40 000 | ![]() |
€25 000 | ![]() |
€10 000 | ![]() |
€7 000 |
WarCraft III | ![]() |
€15 000 | ![]() |
€8 000 | ![]() |
€5 000 | ![]() |
€3 000 |
Երկրորդ եթերաշրջանի մրցանակային ֆոնդը կազմում էր $285 000։ Intel Friday Night Game որակավորման փուլը անց է կացվել Քյոլն քաղաքում։ Ինչպես նաև անց է կացվել Global Challenge Dreamhack համաեվրոպական որակավորման առաջնությունը և Global Challenge Los Angeles որակավորման փուլը ԱՄՆ-ի ներկայացուցիչների համար։ Վերջնախաղը կայացել է 2008 թվականի մարտի 6-ից 9-ը CeBIT ցուցահանդեսում։ Մրցաշարի համար նախատեսված էր 3 խաղ[4]։
Global Challenge Los Angeles | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Առաջին տեղ | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ | Չորրորդ | ||||
Counter-Strike 1.6 | ![]() |
$25 000 | ![]() |
$10 000 | ![]() |
$5 000 | ![]() |
$3 000 |
Warcraft III | ![]() |
$12 000 | ![]() |
$5 000 | ![]() |
$1 500 | ![]() |
$1 000 |
Global Challenge Dreamhack | ||||||||
World of WarCraft | ![]() |
$45 000 | ![]() |
$22 500 | ![]() |
$7 500 | ? | ? |
Grand Final IEM Season II | ||||||||
Counter-Strike 1.6 | ![]() |
$50 000 | ![]() |
$30 000 | ![]() |
$15 000 | ![]() |
$10 000 |
Warcraft III | ![]() |
$20 000 | ![]() |
$10 000 | ![]() |
$6 000 | ![]() |
$4 000 |
Երրորդ եթերաշրանի մրցանակային ֆոնդը կազմել է 750000 դոլլար։ Մրցությունը անց է կացվել Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում։ Խոշոր մրցումները անց են կացվել Լոս Անջելեսում, Մոնրեալում, Դուբայում։ Որակավորման վերջնախաղերից՝ Global Challenge Games Convention տեղի ունեցավ Լեյպցիգում, Asian Championship Finals — WoW-ը Սեուլում, Asian Championship Finals — CS1.6-ը Չենգդուում։ Երրորդ եթերաշրջանի վերջնախաղը անց կացվեց 2009 թվականի մարտի 3-ից 8-ը CeBIT ցուցահանդեսի ժամանակ[5]։
Չորրորդ եթերաշրջնի մրցանակային ֆոնը կազմել է 530000 դոլլար, որը ավելի քիչ է քան անցած եթերաշրջանինը։ Մրցութներ անց կացվեցին Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում։ Բուն առաջնույթուները անց կացվից Չենդույում և Դուբայում։ Վերջնախաղը ավանդույթի համաձայն անց է կացվել Հաննովերում։
Հինգերորդ եթերաշրջանում մրցակցային կային հինգ խաղ՝ DotA, Warcraft III, Counter-Strike 1.6, StarCraft II և Quake Live։ Հինգերորդ եթերաշրջանի մրցանակային ֆոնդը կազմել է 400000 դոլլար, որը 130000 դոլլարով ավելի քիչ է նախորդ տարվանից։ Մրցույթներ անց կացվեցին՝ Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում։ Արդեն ավանդույթի համաձայն վերջնախաղը կայացավ Գերմանիայում 2011 թվականի մարտի 1-ից 5-ը։
Վեցերորդ եթերաշրջանի մրցակցային խաղերը երեքն էին՝ Counter-Strike 1.6, StarCraft II և League of Legends։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 643000 դոլլար, ինչը գրեթե 250000-ով ավելի է նախորդից։ Մրցույթներ անց կացվեցին Գերմանիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Ուկրանիայում։ Վերջնախաղը տեղի է ունեցել Գերմանիայում, 2012 թվականի մարտի 6-ից 10-ը։
Յոթերորդ եթերաշրջանի մրցակացության համար ներկայցվեց 2 խաղ՝ StarCraft II և League of Legends։ Ընդհանուր մրցաակային ֆոնդը կազմում էր 696 000 դոլլար։ Մրցույթներ անց կացվեցին Գերմանիայում, Սինգապուրում, Լեհաստանում և Բրազիլիայում։ Վերջնախաղը անց կացեց Գերմանիայում 2013 թվականի մարտի 5-ից 9-ը։