«Less than Zero» (հայերեն՝ Զրոյից պակաս), կանադացի երգիչ The Weeknd-ի երգը։ Այն թողարկվել է ֆրանսիական հիթերի ժամանակակից ռադիոյում 2022 թվականի հուլիսի 7-ին՝ որպես «Dawn FM» (2022) ալբոմի չորրորդ սինգլ[2]։ Երգը գրել են The Weeknd-ը, Մաքս Մարտինը և Օսկար Հոլթերը, իսկ վերջիններս և Oneohtrix Point Never-ը զբաղվել են երգի արտադրությամբ։
Երգի անվանումը առաջին անգամ հայտնի դարձավ 2022 թվականի հունվարի 5-ին, երբ երգիչը թողարկել է իր՝ «Dawn FM» (2022) հինգերորդ ստուդիական ալբոմի երգացանկը[3][4]։ Երգի տեքստի հոլովակը թողարկվել է 2022 թվականի հունվարի 9-ին[5]։ Սա նաև այն երգերից է, որով երգիչը ելույթ է ունեցել «The Dawn FM Experience» հեռուստատեսային հատուկ երաժշտական նախագծում[6]։
2022 թվականի հուլիսի 7-ին երգը թողարկվել է որպես սինգլ ֆրանսիական ժամանակակից հիթերի ռադիոյում[2]։
«Less than Zero»-ն նաև հանդիսանում է WWE-ի «WrestleMania 39» շոուի պաշտոնական թեմատիկ երգը։ Սա նշում է, որ չորրորդ տարին անընդմեջ The Weeknd-ի երգը հանդիսնում է ամենամյա իրադարձության թեմատիկ երգը[7]։
«Less Than Zero»-ն նկարագրվել է որպես դանդաղ պարային երգ նոր ալիք ժանրում, որտեղ The Weeknd-ը երգում է հարաբերությունների ավարտից հետո մնացած ափսոսանքների մասին և թե ինչպես է նա այդ ամենում մեղադրում ինքն իրեն[8][9][10]։