Lotto, հարավկորեական EXO բոյ բենդի երգը, իրենց երրորդ ստուդիական Ex'Act ալբոմից։ Այն թողարկվել է կորեական և չինական տարբերակներով S.M. Entertainment-ի կողմից 2016 թվականի օգոստոսի 18-ին։
Արտադրված է LDN Noise-ի կողմից, "Lotto" նկարագրվում է որպես "հիփ հոփ" երգ, մի մարդու մասին պատմող բառերով, որը իրեն այնքան հաջողակ է զգում, կարծես հաղթել է խաղատանը աղջկան հանդիպելուց հետո, ում սիրում է[1]։ Երգը թողարկվել է օգոստոսի 18-ին ալբոմի հետ միասին։ Exo-ն սկսել է կատարել երգը հարավկորեական երաժշտական հաղորդումներում, թողարկումից մեկ օր անց[2]։
"Lotto" երգի չինական և կորեական տարբերակները թողարկվել են 2016 թվականի օգոստոսի 18-ին։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանված է "խաղատան թեմայով", օրինակ տեսահոլովակը սկսվում է ինքնագործող ապարատի ձայնով։ Բացի նրանից, որ Exo-ն ներկայացնում է երգի պարային բեմադրությունը, նրանք նաև ներկայացնում են տարբեր տեսարաններ կապված մոլախաղերի հետ, դիտում են մենամարտ, այրում են փողերի մի կույտ և այլ գործողություններ կապված ռիսկի հետ, մինչ նրանք և մի աղջիկ նկարահանվում են S.W.A.T. խմբի հետ[3]։ 2016 թվականին կորեական տարբերակը YouTube-ում եղել է ամենահայտնի քեյ փոփ տեսահոլովակների տասնյակում[4]։
EXO-ն սկսել է երգն առաջ տանել Հարավային Կորեայի հեռուստատեսային երաժշտական ծրագրերում օգոստոսի 19-ից։ Խմբի անդամ Քաիը բացակայել է առաջխաղացման ելույթների ժամանակ, շրջագայության ընթացքում ստացած վնասվածքի պատճառով[5]։ "Lotto" երգը համարվում էր «ոչ պիտանի հեռարձակման» KBS, MBC և Mnet հեռուստաալիքներում, այդպես առաջարկվել է փոփոխված բառեր այլընտրանքային անվանումով՝ "Louder" միայն այդ հեռուստաալիքներում[6]։
"Lotto" սիգնլը առաջնաելույթ է կատարել երկրորդ տեղով՝ Gaon-ի ամենշաբաթյա հիթ-շարքում[7] և առաջին տեղում Billboard-ի համաշխարհային թվային սինգլների հիթ-շարքում[8]։ Երգը շարունակել է զբաղեցնել առաջին հորիզոնականներ հարավկորեական երաժշտական հաղորդումների ժամանակ յոթ անգամ։
Հաղորդում
|
Ամսաթիվ
|
M Countdown (Mnet)
|
25 օգոստոսի 2016 թվական
|
1 սեպտեմբերի 2016 թվական
|
Music Bank (KBS)
|
26 օգոստոսի 2016 2016 թվական
|
2 սեպտեմբերի 2016 թվական
|
Inkigayo (SBS)
|
28 օգոստոսի 2016 թվական
|
4 սեպտեմբերի 2016 թվական
|
Show Champion (MBC)
|
31 օգոստոսի 2016 թվական
|
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սինգլներ | |
---|
| Առնչվող | |
---|
|
|
---|
| Տնօրեն | |
---|
| Համատեղ նախագծեր | |
---|
| Ստուդիական արտիստներ | |
---|
| Երաժիշտներ և երաժշտական խմբեր | |
---|
| Ենթախմբեր | |
---|
| Դերասաններ և հաղորդավարներ | |
---|
| Նախկին արտիստներ | |
---|
|