«Lust for Life» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Լանա Դել Ռեյ և The Weeknd-ի սինգլը | ||||
«Lust for Life» ալբոմից | ||||
Թողարկված | Ապրիլի 19, 2017 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ժանր | Դրիմ փոփ | |||
Երգահան |
| |||
Տևողություն | 4:24 | |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր |
| |||
Լանա Դել Ռեյ և The Weeknd-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Lust for Life, ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի երգն է՝ կանադացի երգիչ The Weeknd–ի մասնակցությամբ։ Թողարկվել է 2017 թվականի ապրիլի 19–ին՝ Polydor Records և Interscope Records լեյբլների կողմից։ Երգը ծառայեց որպես համանուն ալբոմի (2017) երկրորդ սինգլ[1][2]։ Երգի հեղինակներն ու պրոդյուսերներն են Լանա Դել Ռեյն ու Ռիք Նաուլսը՝ The Weeknd–ի և Մաքս Մարտինի կողմից երգահանության և Կիերոն Մենզեիսի ու Դին Ռեիդի պրոդյուսերական օգնությամբ[3]։ Սա դարձավ Դել Ռեյի առաջին թողարկված երգը, որը ներառում էր մեկ այլ արտիստի։
Քորթնի Լավի հետ Dazed ամսագրի համար տված հարցազրույցում Դել Ռեյը բացահայտեց, որ «Lust for Life»–ը եղել էր առաջին երգը, որը նա Մաքս Մարտինի օգնությամբ գրել էր ալբոմի համար։ Դել Ռեյը այցելում է նրա Շվեդիայում գտնվող բնակարան, որտեղ Մարտինը քաջալերում է երգի համար գրված հատվածը դարձնել կրկներգ։ Ապա Դել Ռեյը վերադառնում է իր մշտական պրոդյուսեր Ռիք Նաուելսի մոտ և շուտով հասկանում, որ երգին ինչ–որ բան է պակասում։ Այդ ժամանանակ նա հասկացավ, որ ցանկանում էր լսել կանադացի երգիչ The Weeknd–ին երգելիս և վերջինս մի փոքր փոփոխեց երգի իր մասերը։ Սակայն Դել Ռեյը զգում էր, որ ինչ–որ բան դեռ պակասում է։ Այսպիսով նա սկսեց ստեղծել հարմոնիաներ երգի համար[4]։ «Lust for Life»–ն առաջին անգամ Դել Ռեյի անունից գրանցվեց ASCAP կայքում 2017 թվականի մարտին՝ The Weeknd–ին՝ իրական Էյբլ Տեսֆայե անունով, նշելով որպես համատեղ երգահան[5]։ Հետագայում՝ 2017 թվականի մարտի 26–ին, Դել Ռեյը Թվիթթերում հոլովակի միջոցով նորկայացրեց համագործակցության մասին տվյալներ, որտեղ ներառեց նաև Տեսֆայեի պաշտոնական լոգոն[6]։ Այդ լոգոն՝ XO, որը նաև երգչի ձայնագրման լեյբլի լոգոն է հանդիսանում, կարելի էր գտնել նաև Lust for Life ալբոմի թրեյլերում[7]։
«Lust for Life»–ը թողարկվեց 2017 թվականի ապրիլի 19–ին՝ MistaJam–ի BBC Radio 1–ի շոուում պրեմիերայից անմիջապես հետո՝ iTunes և այլ աուդիոծառայություններում[2][8]։ Սա Դել Ռեյի և The Weeknd–ի թվով չորրորդ համագործակցությունն է․ առաջինը՝ կանադացի երգչի երկրորդ ստուդիական ալբոմ Beauty Behind the Madness–ի (2015) Prisoner երգում մասնակցությամբ, ապա երգչի հաջորդ Starboy (2016) ալբոմում «Stargirl Interlude» երգում մասնակցությամբ և Party Monster երգում երգահան և բեքինգ վոկալ հանդիսանալով[4][9]։ «Lust for Life»–ը Դել Ռեյի երբևէ առաջին երգն է իր որևէ ստուդիական ալբոմներում, որը կատարում է մեկ այլ երգիչ ևս[10]։
2017 թվականի օգոստոսի 25–ին երգի երկու պաշտոնական ռեմիքսները թողարկվեցին՝ Դել Ռեյի մեկ այլ երգի՝ Summer Bummer–ի հետ միասին։
Idolator էլեկտրոնային ամսագիրը նկարագրեց «Lust for Life»–ը որպես «կախարդական դրիմ փոփ» երգ[11], ինչպես նաև հավելեց, որ այն «հիշացնում է '60–ականների ձայնային պատի արտադրության բանաձևը՝ փափուկ և գեղեցիկ ներդաշնակություններով, նման The Shangri-Las խմբին»[12]։
Պաշտոնական աուդիո տարբերակը թողարկվեց երգի թողարկման նույն օրը Դել Ռեյի Vevo ալիքում։ Այստեղ Դել Ռեյն ու Տեսֆայեն ձեռք ձեռքի բռնած նստած են Հոլիվուդյան նշանի վրա[13]։ Աուդիո վիդեոյում կան ալբոմի թրեյլերի հոլովակից որոշ կադրեր։ Ռեժիսոր հանդիսացավ Կլարկ Ջեքսոնը, ով նաև Lust for Life ալբոմի թրեյլերի և Love երգի տեսահոլովակի պրոդյուսերն է[14]։
Պաշտոնական տեսահոլովակը թողարկվեց Դել Ռեյի Vevo կայքում մայիսի 22–ին։ Ռիչ Լին դարձավ տեսահոլովակի պրոդյուսերը, ով նաև «Love»–ի պրոդյուսերն էր[15]։ Billboard ամսագիրն ասում է․ «Տեսահոլովակը սկսվում է փիրուզագույն ԹՎ ստուդայում, որտեղ Դել Ռեյը կրում է կարմիր զգեստ և կատարում է պարզ պարային շարժումներ՝ ետնաբեմում զուգակցված երկու պարուհիներով։ Այս ամենը տանում է դեպի արկածներ և, իհարկե, Հոլիվուդյան նշան։ Երբ երգը հասնում է կրկներգին, Դել Ռեյը աստիճաններով բարձրանում է Կալիֆոռնիայի նշանի «Հ» տառի վրա, որտեղ Էյբելը կանգնած նրան է սպասում, որպեսզի օգնի բարձրանալուն։ Զույգը նշանը դարձնում են իրենց խաղահրապարակը, նստում են տառերի եզրերին, իսկ հետո Դել Ռեյն իրեն նետում է ցած «Դ» տառից և իջնում նարնջագույն ծաղիկների դաշտի վրա»[16]։ Տեսախցիկը հեռանում է՝ ցուցադրելով Երկիր մոլորակը տիեզերքում, որը շուտով կազմում է խաղաղության նշանի ձևը։
Թվային ներբեռնում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) | 4:24 |
Թվային ներբեռնում – BloodPop®–ի Ռեմիքս[17] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) (BloodPop® Ռեմիքս) | 3:22 |
Թվային ներբեռնում – The Avener Վերստեղծում[18] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) (The Avener Վերստեղծում) | 4:12 |
10" Ձայնապնակ – "Love" / "Lust for Life" LP[19] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Love» | 4:32 | |||||||
2. | «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) | 4:24 |
Չարթ (2017) | Հորիզոնական |
---|---|
![]() |
44 |
![]() |
51 |
![]() |
17 |
![]() |
22 |
![]() |
39 |
![]() |
35 |
![]() |
11 |
Ֆրանսիա (SNEP)[27] | 19 |
![]() |
65 |
Հունական թվային երգեր(Billboard)[29] | 1 |
![]() |
15 |
Իսլանդիա (RÚV)[31] | 7 |
Իռլանդիա (IRMA)[32] | 33 |
Իտալիա (FIMI)[33] | 58 |
Նոր Զելանդիայի Հիթսիքերս (RMNZ)[34] | 1 |
![]() |
30 |
![]() | |
![]() |
29 |
![]() |
24 |
![]() |
22 |
Շվեդիա (Sverigetopplistan)[40] | 29 |
![]() |
48 |
![]() |
38 |
![]() |
64 |
![]() |
4 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)