Media Molecule | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | հունվարի 4, 2006[1] |
Վայր | Գիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 47 մարդ (անհայտ) |
Մայր ընկերություն | PlayStation Studios?[2] |
Սեփականատեր | PlayStation Studios?[2] |
Կայք | mediamolecule.com(անգլ.) |
Media Molecule, անգլիական մասնավոր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Հիմնադրվել է 2006 թվականին։ 2013 թվականի փետրվարի 11-ին տվյալներով ընկերությունն ունի ավելի քան 45 աշխատակից[3]։
Ընկերությունը նախ և առաջ հայտնի է իր LittleBigPlanet խաղաշարքով, որն իրենից ներկայացնում է մի քանի ժանրերի խառնուրդ՝ գլուխկոտրուկներ և պլատֆորմեր։
Media Molecule-ը անգլիական մասնավոր ընկերություն է, որը համարվում է Sony Computer Entertainment ընկերությանը։ Ընկերությունը զբաղվում է համակարգչային խաղեի մշակմամբ։ Ընկերության գլխավոր գրասենայկը տեղակայված է Գիլֆորդ (Հարավարևելյան Անգլիա) քաղաքում։
Media Molecule ստուդիան հիմնադրվել է 2006 թվականին Lionhead Studios ստուդիայի նախկին աշխատակիցների կողմից՝ Ալեքս Էվանսի, Մարկ Հիլի, Դեյվ Սմիթիի և Կարիմ Էթթոնի կողմից։ Այդ ժամանակ նրանք աշխատում էին Rag Doll Kung Fu ինդի խաղի վրա, որի մշակման արդյունքում նրանք հասկացան, որ ի վիակի են մշակել ոչ մեծ նախագծեր[4]։ 2006 թվականի հուլիսի 1-ին, Media Molecule ստուդիան կնքեց պայմանագիր Sony Computer Entertainment-ի հետ, ըստ որի ստուդիան զբաղվելու էր PlayStation 3-ի համար նախատեսված խաղերի մշակմամբ[5]։
2010 թվականի մարտի 2-ին Sony Computer Entertainment-ը գնեց Media Molecule ստուդիան[6]։
2011 թվականի հուլիսին GameLab միջոցառմանը ընդառաջ ստուդիայի ղեկավար Շիվոն Ռեդդին հայտարարեց, որ ստուդիան կենտրոնանալու է սեփական խաղերի մշակման վրա[7]։ Ավելի ուշ ստուդիան համեմատեց LittleBigPlanet խաղաշարքը երեխայի հետ, ով մեծացել էր հայրական տանը և լքել այն[8]։ 2011 թվականի հուլիսի վերջին պարզ դարձավ, LittleBigPlanet խաղի հաջորդ մասը մշակվելու է Double Eleven ստուդիայի կողմից[9]։
2012 թվականին կայացած gamescom միջոցառման ժամանակ Media Molecule ներկայացրեց Tearaway խաղը, որը նախատեսված է PS Vita-ի համար[10]։ Ստուդիայի ներակայացուցիչը հայտնեց նաև, որ ներկա պահին վերջինս միակ խաղը չէ, որ գտնվում է մշակման փուլում, սակայն երկրորդ նախագծի մասին խոսելը դեռ վաղ էր, քանի որ այն գտնվում էր մշակման սկզբնական փուլում[11]։
Թվական | Անվանում | Պլատֆորմ |
---|---|---|
2005 | Rag Doll Kung Fu | PC, Steam |
2008 | LittleBigPlanet | PlayStation 3 |
2011 | LittleBigPlanet 2 | PlayStation 3 |
2013 | Tearaway | PlayStation Vita |
2015 | Tearaway: Unfolded | PlayStation 4 |
2020 | Dreams | PlayStation 4 |
2021 | LittleBigPlanet 3 | PlayStation 4, PlayStation 5 |