Ալբոմը իր դեբյուտը կայացրել է Billboard 200 չարտի երկրորդ տողում։ Առաջին շաբաթվա ընթացքում, վաճառվել է ավելի քան 83 000 կրկնօրինակ։ Հիմա ալբոմը ունի ավելի քան 2 միլիոն վաճառված օրինակ ամբողջ աշխարհում և որոշ երկրներում նաև պլատինեի կարգավիճակ։
Imagine Dragons-ը, կազմավորված լինելով 2008 թվականին, հասցրել է թողարկել մի քանի մինի-ալբոմներ. Imagine Dragons 2009-ում, Hell and Silence 2010-ում և It’s Time 2011-ում։ Այդ նույն թվականին խումբը նկատվել է Universal Records լեյբլի կողմից, և 2011 թվականի վերջում համաձայնագիր է կնքել Interscope[3][4]:
Համաձայնագրի կնքումից հետո, խումբը ստուդիա է գնացել, որտեղ շարունակել է Continued Silence մինի-ալբոմի ձայնագրումը և դեբյուտային ստուդիական ալբոմի համար ռեսուրսներ է սկսել փնտրել։ Continued Silence-ը թողարկվել է 2012 թվականի փետրվարի 14-ին, որպես պրելյուդ ծառայելով նախքան Night Visions-ի ռելիզը, զբաղեցրել է 40-րդ տողը Billboard թերթի չարտում։ Continued Silence ամոբմի «It’s Time» սինգլը հանդես է եկել որպես գովազդային սինգլ, 2012 թվականի վերջում հասնելով BillboardHot 100-ի 15-րդ տողին։
Սկսած 2012 թվականի սեպտեմբերի 4-ից ալբոմը հնարավոր էր ձեռք բերել Amazon.com-ում մեկ շաբաթվա ընթացքում, ընդամնեը 5 դոլարով[5]. А с помощью сервиса Best Buy за 7.99 долларов.[6]: iTunes-ում, ի շնորհիվ «Վերջացնել ալբոմը» ֆունկցիայի, նախկինում գնված երգերի գինը առաջիկա ալբոմից հանվել է, ինչը նշանակալիորեն իջեցրել է արժեքը[7]։
Ի սկզբանե ալբոմի առաջին՝ «It’s Time» սինգլը թողարկվել է Continued Silence մինի-ալբոմի ռելիզի լայն վերսիայում։ Ինքն իրենով սինգլը առևտրակամ տեսանկյունից հանդիսանում է ամենահաջողակ սինգլներից մեկը, հասնելով Billboard Hot 100 չարտի 15-րդ տողին[8]։ Երգի տեսահոլովակը 2012 MTV Video Music Awards-ում անվանակարգվել է «Լավագույն ռոք-տեսահոլովակ» անվանակարգում[9]։
«Hear Me» երգի ռելիզը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 24-ին։ Հաջորդ օրը թողարկվել է մինի-ալբոմի կազմում, որը իր մեջ էր ներառում հաջորդ երկու սինգլերը, ինչպես նաև «The River» երգը, որը բոնուս-թրեք էր Night Visions ալբոմի Best Buy վերսիայում[10]։
«Radioactive»-ը առաջին անգամ թողարկվել է որպես Continued Silence ալբոմի սինգլ, իսկ 2012 թվականի սեպտեմբերին հիմնական ալբոմի կազմում։ Թրեքը Billboard Hot 100 չարտի 3-րդ տեղն է գրավել, ինչպես նաև բազմաթիվ առաջնային տողեր Կանադայի և հարավեվրոպական երկրների չարտերում[11][12][13]։
«On Top of the World»-ը, որը թողարկվել է 2013 թվականի մարտի 18-ին, զբաղեցրել է Billboard «հայտնի ռոք-երգ» չարտի 26-րդ տողը[14]։
«Demons»-ը թողարկվել է 2013 թվականի հունվարի 28-ին որպես «ռադիո սինգլ»[15]։ Պաշտոնական ռելիզը կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Հյուսիսային Ամերիկայում, որպես ալբոմի 5-րդ սինգլ։ Սինգլը հասել է Billboard Hot 100 չարտի 6-րդ տողին։
«Amsterdam»-ը, հանդես գալով որպես գովազդային սինգլ, անվճար օգտվելու հնարավորություն է ստացել iTunes-ի «Շաբաթվա սինգլ» ցուցակում, ալբոմի ռելիզից մեկ շաբաթ անց։ Սեպտեմբերի 4-ին թողարկվել է Հյուսիսային Ամերիկայում և կրկին եվրոպական երկրներում 2013 թվականի փետրվարի 7-ին[16][17]։
Մինչև Night Visions ալբոմի ռելիզը, Imagine Dragons-ը ելույթ էր ունենում ամերիկյան ռադիոյում և հեռուստատեսությունում լայն մինի-ալբոմ Continued Silence-ի և դեբյուտային «It’s Time» սինգլի օգնությամբ Խումբը կատարել է սինգլը 2012 թվականի հուլիսի 16-ին NBC հեռուստաալիքի «Երեկո Ջեյ Լենոի հետ» գիշերային զրույց-հանդեսի տրանսլյացիայի ժամանակ[18][19]։
Ալբոմի աջակցությամբ խումբը անց է կացրել 2 շրջագայություն. «Fall Tour 2012»-ը որպես տաքացում, էլեկտրոնային ռոք-խումբ Awolnation-ի հետ միասին 2012 թվականի աշնանը[20]։ Շրջագայության ժամանակ խումբը 2012 թվականի սեպտեմբերի 4-ին հյուր է գնացել ABC հեռուստաալիքի «Ջիմմի Քիմմելը ուղիղ եթերում» գիշերային զրույց-հանդեսին։ Ինչպես նաև նրանք ելույթ են ունեցել «Late Night with Jimmy Fallon» զրույց-հանդեսում[21][22]։
2013 թվականի փետրվարին խումբը մեկնարկել է «Night Visions Tour» անվանումով շրջագայությունը։ Շրջագայությունը կայացել է ամբողջ Հյուսիսային Ամերիկայով, Եվրոպայով։ Շրջագայության ժամանակ խումբը առաջին անգամ ցույց է տրվել ազգային հեռուստատեսությամբ, 2013 թվականի փետրվարի 22-ին CBS հեռուստաալիքի «Late Show with David Letterman» գիշերային զրույց-հանդեսի եթերում իրենց «Radioactive» երգով[23][24]։
2013 թվականին, Vevo-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն, խումբը ելույթ է ունեցել «Isle of Wight» փառատոնում «Summer Six» հավաքածուի համար, որի ռելիզը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 25-ին[25]։ Եվս մեկ անգամ հեռուստատեսությունում հայտնվելը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 4-ին, երբ խումբը ABC հեռուստաալիքի «Բարի առավոտ, Ամերիկա» հաղորդման եթերում կատարում էր «Radioactive», «Demons», «On Top of the World» երգերը։
Ալբոմը երաժշտական քննադատների կողմից երկդիմի արձագանքներ է ստացել։ «USA Today» ամենօրյա թերթի քննադատ Բրայան Մենսֆիլդը դրական գնահատական է տվել, ասելով որ Ալեքս դա Կիդի հետ երաժշտական համագործակցությունը դրական արդյունքներ է տվել, ինչը ցույց է տալիս ալբոմի թրեքների տարաձևությունները[34]։ Մենսֆիլդը նշել է, որ խումբը բազմաթիվ նորամուծություններ է ավելացրել երգերի հնչեղությանը, օրինակ խաղ մանդոլինայով «It’s Time» սինգլում, շվիի օգտագործումը «On Top of the World»-ում և այլ ձայներ «Demons» երգում[34]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։