«Not Afraid» | ||||
---|---|---|---|---|
Էմինեմի սինգլը | ||||
«Recovery» ալբոմից | ||||
Թողարկված | ապրիլի 29, 2010 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, թվային տարածում | |||
Ձայնագրված | 2010, Effigy Studios (Ֆերնդեյլ, Միչիգան), Encore Studios (Բըրբանք Կալիֆորնիա), Boi-1da Studios (Էյջաքս Օնտարիո) | |||
Ժանր | Հիփ հոփ | |||
Երգահան | Լուիս Ռեստո, Jordan Evans? և Matthew Burnett? | |||
Տևողություն | 4:10 | |||
Լեյբլ | Shady, Aftermath, Interscope | |||
Պրոդյուսեր | Boi-1da, Էմինեմ, Մեթյու Բերնետ, Ջորդան Էվանս | |||
Էմինեմի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Not Afraid («Չեմ վախենում»), ամերիկացի ռեփեր Էմինեմի 7-րդ ստուդիական ալբոմ «Recovery»-ի առաջին սինգլը[1]։ Սինգլի պրոդյուսերը դարձավ հայտնի բիթմեյքեր Boi-1da-ն։ Սկզբում Էմինեմի կողմից Not Afraid-ի օգտագործվող բիթը նշանակված էր ռեփեր Դրեյքի կոմպոզիցիաներից որևէ մեկի համար։ Սինգլի թողարկումը տեղի ունեցավ 2010 թվականի ապրիլի 29-ին Shade 45 ռադիոյով[2]։ 2010 թվականի մայիսի սկզբի դրությամբ սինգլը հաստատուն կերպով զբաղեցնում էր առաջին հորիզոնականը «iTunes» չարթում։
Սկսած 2010 թվականի մայիսի 22-ից մեկ շաբաթվա ընթացքում երգը «Billboard Hot 100»-ում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը՝ դրանով իսկ դառնալով «Billboard»-ի պատմության 16-րդ երգը, որն այդ չարթում դեբյուտել է առաջին տեղով[3]։
2010 թվականի ապրիլի 27-ին Էմինեմը ներկայացրեց իր «Despicable» ֆրիսթայլը, որում օգտագործեց Դրեյքի «Over» և Lloyd Banks-ի «Beamer, Benz, or Bentley» երգերի բիթերը։ Այդ ֆրիսթայլը համարվեց առաջին սինգլի թողարկման հիմքը[4]։
Երգում, որը մենեջեր Փոլ Ռոզենբերգը նկարագրում է որպես «վերելք»[5], Էմինեմը խոսում է այն մասին, թե ինչպես է ինքը փորձել հաղթահարել իր կյանքի խնդիրները։ Վերջին տարիներին դրա լավագույն օրինակներն էին թմրամոլությունն ու վերականգնումը։ Նա նաև նշում է, որ ապագայում այլևս չի օգտագործելու ակցենտը՝ ինչպես իր վերջին՝ Relapse ալբոմում։ Այդ ալբոմը այնքան էլ հաջող չդարձավ համեմատած նախորդների հետ։ Մարշալը երգում իր հիասթափությունն է ցույց տալիս վերջին ալբոմի հետ կապված այս բառերով.
|
Առաջին շաբաթվա ընթացքում վճարովի ներբեռնվել է սինգլի 379 000 կրկնօրինակ, ինչպես նաև այն դարձավ Billboard Hot 100-ի պատմության 16-րդ սինգլը, որը դեբյուտել է առաջին տեղով[6]։ Դա «Not Afraid»-ին դարձրեց Էմինեմի առաջին սինգլը, որը Billboard Hot 100-ում զբաղեցրեց առաջին տեղը (2009 թվականի հոկտեմբերին Բրիթնի Սփիրսի «3» սինգլի դեբյուտից հետո)։ Էմինեմի «Not Afraid» սինգլը մեկշաբաթյա առաջատարությունից հետո «սայթաքեց» 6-րդ հորիզոնական՝ զիջելով տեղը Usher-ի «OMG» երգին։
Տեսահոլովակի մի մասը նկարահանվել է Նյու Յորքում, իսկ մյուս մասը Նյու Ջերսի քաղաքի կենտրոնական փողոցներում։ Տեսահոլովակի ռեժիսորը դարձավ Ռիչ Լին (հայտնի է նաև իր Fergie - Clumsy, Evanescence - Good Enough, Black Eyed Peas - Imma Be տեսահոլովակներով)։ Երգի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 5-ին՝ ժամը 16:30-ին։ Տեսահոլովակի բովանդակությունը. Էմինեմը կանգնած է քաղաքի տանիքներից մեկի վրա։ Հետո նա քայլում է փողոցով՝ անընդհատ արտացոլվելով մեքենաների պատուհաններին, ապա վերջնականապես հայտնվում է հայելիների լաբիրինթոսում։ Բրիջի մասին երգելիս Էմինեմը ճեղքում է այդ լաբիրինթոսի պատը, որտեղ հայտնվել էր։ Հիմա նա կրկին փողոցում է։ Ռեփերը մի քանի քայլ է կատարում և հայտնվում է անդունդի առաջ։ Մի փոքր մտածելուց հետո նա ընկնում է ներքև, բայց անկման կեսից վեր է սլանում, թռչում ամբողջ քաղաքով՝ ջարդելով մեքենաների այն ապակիները, որոնցում արտացոլվում էր։ Վերջապես նա բարձրանում է մաքսիմալ բարձրության և ցած է իջնում այն նույն տանիքի վրա, որից սկսվել էր հոլովակը։ Հիմա նա ազատվել է հին խնդիրների բեռից և պատրաստ է նոր կյանքին։ Այդ նույն ժամանակահատվածում մեկ այլ Էմինեմ գտնվում է հարևան շենքում, հավանաբար նկուղում, և ուզում է դուրս պրծնել այդտեղից։ Բարկությունից նա աթոռը նետում է պատին և պատի վրա փոքրիկ անցք է բացվում, որտեղից լույս է սփռվում։ Այն տեսնելով՝ Էմինեմն քանդում-անցնում է պատի միջով և դուրս գալիս նկուղից, իսկ հետո, արդեն, թռչում է ազատության մեջ։
Այս պահի դրությամբ (23/05/2016) տեսահոլովակը ՅուԹուբ կայքում հավաքել է 772 110 165 դիտում։
Թվային դիստրիբուցիա
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Not Afraid» | M. Mathers, M. Samuels, L. Resto, J. Evans, M. Burnett | Boi-1da | 4:10 |
CD սինգլ
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Not Afraid» (clean version) | M. Mathers, M. Samuels, L. Resto, J. Evans, M. Burnett | Boi-1da | 4:14 |
2. | «Not Afraid» (explicit version) | M. Mathers, M. Samuels, L. Resto, J. Evans, M. Burnett | Boi-1da | 4:11 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[47] | 5× Platinum | 350 000^ |
Դանիա (IFPI Denmark)[48] | Platinum | 90 000^ |
Գերմանիա (BVMI)[49] | Platinum | 300 000^ |
Իտալիա (FIMI)[50] | Platinum | 50,000* |
Նոր Զելանդիա (RIANZ)[51] | Platinum | 15 000* |
South Korea (Gaon Chart) | — | 567,119[52] |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[53] | Platinum | 30 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[54] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[55] | Diamond | 10,000,000[56] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
{{cite web}}
: Missing or empty |url=
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2011" in the "Anno" drop-down menu. Select "Not Afraid" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
|