«One Last Song», անգլիացի երգիչ և երգերի հեղինակ Սեմ Սմիթի երգ։ Այն գրվել է Սմիթի, Թայլեր Ջոնսոնի և Չարլզ Էմանուել Սմիթի կողմից, իսկ պրոդյուսերավորվել՝ Սթիվ Ֆիթցմաուրիսի, Ջիմի Նեյփսի և Ջոնսոնի կողմից։ Երգը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին Capitol Record-ում որպես Սմիթի 2017 թվականի ստուդիական ալբոմի՝ «The Thrill of It All»-ի երկրորդ սինգլ[1]։
2017 թվականի նոյեմբերի 10-ին «One Last Song»-ը դեբյուտել է UK Singles Chart-ի 27-րդ հորիզոնականին, վաճառվելով 13,851 օրինակով[2]։ Այն նաև զբաղեցրել է Իռլանդիայի չարթի 36-րդ հորիզոնականը։
Սմիթը կենդանի ելույթ է ունեցել «One Last Song» երգով 2017 թվականի սեպտեմբերի կեսին Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում և Բեռլինում տեղի ունեցած շոուների ժամանակ[3]։ 2017 թվականի նոյեմբերի 8-ին նա հանդես է եկել Միացյալ Նահանգներում՝ «Today» հեռուստաշոուի ընթացքում[4]։2017 թվականի դեկտեմբերի 3-ին Սմիթը այս երգով ելույթ է ունեցել բրիտանական The X Factor հեռուստաշոուի 14-րդ եթերաշրջանի եզրափակիչ փուլում։
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Ռեմիքս ալբոմներ | |
---|
| Մինի ալբոմներ | |
---|
| Սինգլներ | |
---|
| Գովազդային սինգլներ | |
---|
| Մասնակցություն այլ երգերի | |
---|
| Այլ երգեր | |
---|
| Կապված | |
---|
| |
|